Կառավարությունը սահմանում է, թե ովքեր չեն կարող խաղադրույքներ կատարել
«Նախագծով խաղային ոլորտում գործունեություն իրականացնող ընկերությունների հսկողությունը կլինի առցանց ռեժիմով և ներդրվում է պատասխանատու խաղի կանոնները»,- կառավարության նիստում հայտնեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ զեկուցելով «Խաղային գործունեության կարգավորման մասին», «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերին հավանություն տալու մասին նախագիծը։
Նրա խոսքով՝ նախատեսվում է ներդնել էլեկտրոնային կառավարման համակարգ, ինչը ենթադրում է կազմակեպիչների էլէկտրոնային բազաների միացում խաղային ոլորտի մոնիթորինգային կենտրոնին, որտեղ խաղային համակարգերը պետք է համապատասխանեն միջազգային տեխնիկական ստանդարտներին։
Բադասյանը հայտնեց, որ բոլոր այն սարքավորումները, որոնց միջոցով հնարավոր է կատարել խաղադրույաք և օնլայն հարթակները պետք է միջազգային սերտիֆիկացում անցեն։
Հայտնելով, որ սահմանափակումներ են մտցվում, թե ովքեր չեն կարող մասնացել առցանց շահումով խաղերին՝ Բադասյանը հայտնեց. «Շահումով խաղին չեն կարող մասնակցել 21 տարին չլրացած անձինք, պետական բյուջեի ֆինանսավորմամբ կամ համաֆինանսավորմամբ սուբսիդավորվող ծրագրից օգտվող քաղաքացիները և ընտանիքների սոցիալական գնահատման համակարգում հաշվառված և ընտանիքի անապահովության հիմքով ընտանիքի շահառումները»։
Բադասյանը հավելեց, որ անձն էլ կարող է դիմել և իր նկատմամբ սահմանափակում մտցնել։
ՊԵԿ նախագահը նաև հայտնեց, որ խաղային հաշիվների համալրումը բացառապես բանկային քարտերով են իրականացվելու։