Չեմ հասկանում, ինչո՞ւ եք կռիվ անում. Փաշինյանը՝ նախարարներին
«Չեմ հասկանում, ինչո՞ւ եք կռիվ անում, ասում եմ՝ եթե մեր երաշխավորված կրթական ծրագրերը մինչև 6 ամիս է, ինչու ենք գրել մինչև 5 ամիս»,-Կառավարության նիստում զայրացավ Նիկոլ Փաշինյանը և հավելեց. «Կամ տվեք բացատրություն, որ ես դադարեցնեմ այս քննարկումը, կամ ասեք՝ շատ լավ, դարձնենք 6 ամիս։ Էս երեք ժամ էլ կքննարկենք՝ 5 ամիս, ևս 3 օր էլ կա, 5 ամիս , 1 օր էլ կա, 6 ամսից մի օր պակաս է, պետէ չէ գրել»։
Մինչ այդ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը զեկուցեց բռնագաղթածների համար նախատեսված հերթական ծրագիրը։
Նախարարի ներկայացմամբ՝ ծրագրի առաջին բաղադրիչը մասնագիտական ուսուցումն է՝ առնվազն 3 ամիս աշխատանքի պայմանով։ Այնուհետև վճարովի պրակտիկա որից հետո պարտադիր աշխատանքի տեղավորում առնվազը 3 ամիս և երրորդ բաղադրիչով մասնագիտական ուսուցում, վճարովի պրակտիկա և աշխատանք։
Մկրտչյանը հայտնեց, որ առաջին ծրագրով նախատեսում են մինչև 5 ամիս մասնագիտական ուսուցում, որի ժամանակ բռնագաղթածին տրամադրվելու է 50 հազար դրամ կրթաթոշակ և նույնքան էլ ուսման վարձը վճարելու համար։
«Երբ բռնագաղթածը կներկայացնի վկայական, որ անցել է կրթությունը, ապա 3 ամսով աշխատանքային պայմանագիր կկնքվի գործատուի հետ և այդ շրջանում գործատուին կփոխանցվի եկամտային, դրոշմանիշային և սոցիալական վճարների հարկերը։ Իսկ եթե գործատում չի կնքում աշխատանքային պայմանագիր, կամ այն լուծարում է մինչև 3 ամիսը, ապա փոխհատուցելու է ուսման վարձի ծախսերը»,- հայտնեց Նախարարը։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնեց որ ըստ գործող կարգավհորումների սրտիֆիկատ տրվում է երաշխավորված 6 ամիս ուսումնառության դեպքում։
Նիկոլ Փաշինյանը պահանջեց բացատրել, թե ինչու է նախագծում գրված մինչև 5 ամսվա ուսուցում։
Նարեկ Մկրտչյանը հայտնեց որ ծրագիրը ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ է նախատեսել և եթե 6 ամսվա պահանջ կա կարող են 6 ամիս սահմանել։
«Ես չեմ ասում 6 ամսի պայանջարկ կա, ես երկու նախարարի հարց եմ տալիս և պատասխամնների մեջ գտնում եմ մի ամսվա անհամապատասխանություն։ Հիմա կա՛մ այդ մեկ ամսվա անհամապատասխանությունը բացատրեք, ես դադարեցնեմ, կա՛մ ձեր պատասխանները համապատասխանեցրեք իրար։ Դուք նույն երկրի երկու տարբեր նախարարներ եք չէ՞, այլ երկրից չեք։ Ինչի համար եմ ասում, որ երկու ամիս հետո այս չզեկուցվող հարցերի փաթեթում բերելու եք մի որոշման նախագիծ ու առաջարկելու եք «5 ամիս» բառերը փոխարինել «6 ամիս» բառերով։ Ոովհոտեև մարդը վերջում պետք է սերտիֆիկատ ստանա»,-ասաց Փաշինյանը։
Նա բացատրեց որ ԿԳՄՍ նախարարը հայտնել է, որ ուսման սերտիֆիկատ տրվում է 6 ամսի սովորածներին, հետևաբար, ըստ որոշման, 5 ամիս սովորած բռնագաղթածին սերտիֆիկատ չեն տալու։
Նարեկ Մկրտչյանն ասաց, որ կդարձնեն 6 ամիս։
Հարակից հրապարակումներ`
- Բռնատիրության բաստիոնի վերածված Հայաստան․ պատգամավորն այցելել է Աշոտյանին
- ՀՀ նախագահը մեդալներ է հանձնել պետական պաշտոնյաներին Արցախից բռնագաղթածներին աջակցելու համար
- Բռնագաղթած 1800 ուսանող բուհերում են սովորում,1100-ը՝ քոլեջներում. Ժաննա Անդրեասյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան