Կալանավորված ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանն այսօր ստացիոնար բուժման կարիք ունի
«Կալանքը որպես խափանման միջոց այս իշխանության պատժիչ գործիքակազմի ամենասիրելի ու նախընտրելի մեթոդներից է»,- գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա նշել է, որ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանն, օրինակ` 1.5 տարի է բանտում է:
«Նախաքննությունն ավարտված է, դատական պրոցես է ընթանում, բայց իշխանությունը որոշել է, որ գեներալը պետք է հիմիկվանից պատիժ կրի:
Ինչո՞ւ պատիժ կրի, որովհետև ի սկզբանե մեղավոր է նշանակված, քաղաքական հանձնարարությունը կա և մնացել է միայն ֆորմալ մասն ապահովել:
Այսօր առիթ ունեցա «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում վերջինիս հետ տեսակցել:
Բազմաթիվ պատերազմական վիրավորումներ ունեցող Արզումանյանն այսօր ստացիոնար բուժման կարիք ունի, սակայն որպես լրացուցիչ պատժիչ գործիք, դրա հնարավորությունը չի ստանում:
44-օրյա պատերազմի հանգամանքները պետք է լիարժեք բացահայտվեն և հանրությունը պետք է հստակ իմանա, թե ով ինչ է արել կամ չի արել ու տեղի ունեցած ողբերգությունում ինչ պատասխանատվություն ունի:
Բայց, բնականաբար, դա չի կարող տեղի ունենալ այն իշխանության օրոք, ով ոչ միայն պատասխանատվություն և մեղսակցություն ունի, այլ ի սկզբանե ուղղորդում է դատաիրավական համակարգը ու սեփական պատկերացմամբ սցենար և ներկայացում բեմադրում»,- գրել է Աբրահամյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Միքայել Արզումանյանի գործով դռնփակ նիստը թևակոխում է հետաքրքիր փուլ
- Միքայել Արզումանյան. Ես, ի տարբերություն ինձ մեղադրողների, երբեք նույնիսկ կյանքս չեմ խնայել Հայրենիքիս համար
- Միքայել Արզումանյանի կալանավորման ժամկետը երկարաձգվել է
- Պաշտպան. Միքայել Արզումանյանի գործով նախաքննությունն ավարտվել է, քանի որ այդպես հարմար է գտել մեղադրանքի կողմը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան