Ֆրանսիայում չեն ցանկանում Փարիզի Աստվածամոր տաճարի վիտրաժները փոխարինել ժամանակակից նկարիչների գործերով
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Փարիզի Աստվածամոր տաճարի վիտրաժները ժամանակակից աշխատանքներով փոխարինելու ծրագրերը հասարակական սուր քննադատության են արժանացել։ Նախագահն առաջարկել է 2019 թվականի հրդեհից փրկված բնօրինակ վիտրաժները տեղափոխել նոր թանգարան, որը նվիրված է Նոտր Դամի վերականգնմանը:
artguide.com-ի հաղորդմամբ, նա նաև առաջարկել է հրավիրել ֆրանսիացի ժամանակակից արվեստագետներին՝ ներկայացնելու վիտրաժների տարբերակներ։
Սակայն La Tribune de l'Art առցանց ամսագիրը Մակրոնի ծրագրերի դեմ ստորագրահավաք է սկսել։
«Ո՞վ է տվել պետության ղեկավարին մանդատը վերակառուցելու ոչ թե իրեն, այլ բոլորին պատկանող տաճարը»,- ասվում է խնդրագրում, որն այս պահին ստորագրել է մոտ 130 հազար մարդ։
Նոտր Դամը նախատեսվում է բացել 2024 թվականի դեկտեմբերի 8-ին, սակայն վերանորոգման աշխատանքները կշարունակվեն մինչև 2028 թվականը։
Հարակից հրապարակումներ`
- Երբ Մակրոնը հայտարարեց, որ հինգ տարի անց կգործարկեն Փարիզի Աստվածամոր տաճարը, բոլորը ծիծաղեցին
- Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման աշխատանքները կավարտվեն 2024 թվականին. Մակրոն
- Փարիզի Աստվածամոր տաճարի մոտ գտնվող կամուրջներից մեկը լուսավորվել է Հայաստանի ու Ֆրանսիայի դրոշների գույներով
- Ֆրանսիայի նախագահ Մակրոնն այցելել է Փարիզի Աստվածամոր տաճար՝ ավերիչ հրդհից 2 տարի անց