Ֆին երաժիշտները պահանջում են Իսրայելին հեռացնել «Եվրատեսիլից»
Ֆինլանդիայում ստորագրահավաք է սկսվել՝ Իսրայելին «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթից հեռացնելու պահանջով։ Այս մասին հայտնում է BBC-ն։
kulturomania.ru-ի հաղորդմամբ, ստորագրահավաքի հեղինակները մատնանշում են Իսրայելի ռազմական հանցագործությունները Գազայի հատվածում, ինչը չպետք է թույլ տա այդ երկրին «հղկել իր իմիջը» միջազգային մրցույթում։ Փաստաթուղթն արդեն ստորագրել են 1,5 հազար ֆին երաժիշտներ ու ոլորտի աշխատողներ։
Ակտիվիստները նաև մեղադրում են տեղական Yle հեռուստաընկերությանը երկակի ստանդարտների մեջ։ Նշվում է, որ հեռարձակողի ներկայացուցիչներն առաջիններից են եղել, ովքեր պահանջել են Ռուսաստանին հեռացնել Եվրատեսիլից Ուկրաինայի դեմ պատերազմի մեկնարկից հետո, սակայն ոչ մի կերպ չեն արձագանքել Իսրայելի գործողություններին 2023 թվականի աշնանը հակամարտությունը սրվելուց հետո: