Դավիթ Խուդաթյանը կնշանակվի Արմավիրի մարզպետ
Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը կնշանակվի Արմավիրի մարզպետ։ Հարցը ներառված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում։
Դ. Խուդաթյանը ՔՊ կուսակցության Արմավիրի տարածքային խորհրդի նախագահն է։ Նա Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թվականի հունիսի 27-ի որոշմամբ նշանակվել է Արմավիր համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Հոկտեմբերի 21-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընտրվել է Արմավիրի քաղաքապետի պաշտոնում։
Նիկոլ Փաշինյանը որոշմամբ՝ Արմավիրի մարզպետ Էդուարդ Հովհաննիսյանն ազատվել է պաշտոնից այս տարվա հունվարի 5-ին։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Փաշինյանն Արմավիրի նոր մարզպետի պաշտոնում կնշանակի իր սանիկ Դավիթ Խուդաթյանին
- Արմավիրի մարզպետը Սահմանադրության խախտմամբ է ազատվել աշխատանքից.Էդգար Ղազարյան
- Արմավիրի մարզպետ Էդուարդ Հովհաննիսյանն ազատվել է պաշտոնից
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում