Ե՞րբ ենք հասկանալու, որ հնարավոր չէ գազանի հետ բանակցել, երբ գլուխդ գտնվում է նրա երախում. Քոչարյան
«Եթե մտածում էիք, որ Ադրբեջանն ու Թուրքիան ցանկանում են Հայաստանի հետ խաղաղություն հաստատել, մոլորված էիք: Իսկ, եթե Ադրբեջանի նախագահի հարցազրույցից հետո դեռևս այդպես եք մտածում, ապա պարզապես կտրված եք իրականությունից (մեղմ ասած): Ե՞րբ ենք հասկանալու, որ հնարավոր չէ գազանի հետ բանակցել, երբ գլուխդ գտնվում է նրա երախում»,- գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
Նա նաև նշել է, թե ինչ քայլեր պետք է արվի.
«Ի՞նչ անել.
1.Ազատվել գազանի բերան հասցրած իշխանությունից
2. Վերակառուցելով հարաբերությունները դաշնակիցների հետ՝ լծվել գլուխներս գազանի երախից դուրս բերելուն և հզորանալուն
3. Ավելի ուժեղ դիրքերից բանակցել»։
Հարակից հրապարակումներ`
- Իլհամ Ալիևը Հայաստանին տարածքային պահանջներ է ներկայացրել` խոսելով 8 գյուղերի մասին
- Ալիևը կրկին խոսել է իր պատկերացրած «միջանցքի» մասին
- ՀՅԴ Բյուրո. Մեզ պարտադրվող սին «խաղաղության» օրակարգին պետք է հակադրենք արժանապատիվ խաղաղության օրակարգը
- Խաղաղության պայմանագրում որևէ բառ չկա Հայաստանի՝ 29 800 ք/կմ տարածքի մասին. Իշխան Սաղաթելյան
- Խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ զգալի առաջընթաց է գրանցվել. Հաջիև
- Ընդդիմադիր պատգամավորները ծանոթացել են խաղաղության պայմանագրի վերաբերյալ վերջին առաջարկներին
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում