Քաղաքական 14:18 11/01/2024 Հայաստան

Պարբերաբար տեղեկություններ են հայտնվում, որ Ադրբեջանը Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին վերածելու է մզկիթի

Տևական ժամանակ է մասնագիտական կառույցներն ու հարթակներն ահազանգում են՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում շինարարական աշխատանքներ են իրականացվում։ Իսկ ադրբեջանական սոցիալական ցանցերում դեռևս 2020 թվականի պատերազմից հետո պարբերաբար տեղեկատվություն է հայտնվում Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին մզկիթի վերածելու մասին։

«Տեղեկատվությունն այն մասին, որ հավանականություն կա Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին կվերածվի մզկիթի, տարածվում է  ադրբեջանական սոցիալական ցանցերում, տարբեր հարթակներում դեռևս 2020 թվականին սանձազերծած պատերազմից հետո։

Նմանատիպ տարբեր գրառումներ էին անում ադրբեջանցի օգտատերերը, նաև ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ էին հաղորդում։ Սակայն որոշակի ժամանակ հետո այդ տեղկություններն իրենց էջերից կամ հարթակներից ջնջում էին, ապաակտիվացնում, հետո ակտիվացնում՝ դարձյալ օրակարգ նետելով»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց  Արցախի Հանրապետության Մեսրոպ Մաշտոց Համալսարանի Կովկասագիտության կենտրոնի ղեկավար, ադրբեջանագետ Հովիկ Ավանեսովը։

Նա նշեց, որ ուշադրությամբ հետևում են բոլոր գրառումներին, պարբերաբար մշտադիտարկումներ իրականացնում,  թե ապօրինի ինչ շինաշխատանքներ են կատարում ադրբեջանցիները Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում։

«Միանշանակ է մի բան՝ ապօրինի շինարարություն իրականացնելով եկեղեցու տարածքում, խաթարվել է  եկեղեցու ինքնությունը, ամբողջականությունը, ինչը վանդալիզմի հերթական դրսևորում է։ Սա ադրբեջանական պետական մակարդակով իրականացվող քաղաքականություն է,  որին մենք պարբերաբար ականատես ենք լինում տարբեր ճարտարապետական հուշարձանների հանդեպ։ Բնականաբար, բոլոր համապատասխան ապացույցները, իրեղեն փաստերը՝ արձանագրություններ, համապատասխան այլ գրություններ, քողարկվելու են, շինարարական աշխատանքի անվան տակ կամ ջնջվելու  կամ ինչ-որ ձևաչափով ծածկելու են, ինչպես ականատես ենք եղել մի շարք պարագաներում»,- ասաց Ավանեսովը։

Նա նշեց, որ դեռ հրապարակվող տեսանյութերում, լուսանկարներում երևում է,  որ Ադրբեջանն ապօրինի «վերականորոգման» աշխատանքները շարունակում է. «Բնականաբար, նոր փաաստեր լինելու դեպքում մասնագիտական կառույցների կողմից կլինեն մասնագիտական հրապարակումներ, որոնք պետք է տարածել ու հանրայնացնել»։

Ըստ նրա, նման պարագայում շատ կարևոր է, որպեսզի անընդհատ գիտական ուսումնասիրություններ հրապարակվեն Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաբերյալ ու դրանք տարբեր լեզուներով, տարբեր հարթակներում տարածել՝ հստակ ընդգծելով ու հիշեցնելով, որ այն հայկական է։

«Փաստերը շատ են, որոնք ապացուցում են, որ եկեղեցին հայկական է և այն թեզը, որ Ադրբեջանը մզկիթի վերածման վերաբերյալ տեղեկատվությանը զուգահետ տարածում է,  իբրև  Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին ռուս ուղղափառ եկեղեցի է, կեղծ է։ Այս դեպքում անելիք ունի Մայր Աթոռ Սուրբ էջմիածինը Արցախի հոգևոր մշակութային ժառանգության պահպանման կենտրոնի հետ։ Պետք է համապատասխան տեղեկատվություն ներկայացվի ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդին՝ կոչ անելով համապատասխան  ուղերձով հանդես գալ, որպեսզի Ադրբեջանը դադարի նման քաղաքականություն իրականացնի։ Այդ հայտարարությունը պետք է լինի այն մասին, որ   եկեղեցին որևէ կապ չունի ռուս ուղղափառ եկեղեցու հետ»,- ասաց ադրբեջանագետը։

Ըստ նրա, տարբեր հարթակներում ճշգրիտ տեղեկատվություն տարածելն ու եկեղեցու քայլերը կարող են ինչ-որ չափով զսպիչ մեխանիզմ հանդիսանալ, որպեսզի թույլ չտրվի Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին վերածվի մզկիթի։ Ավանեսովը նաև կարևորեց, որ ընդհանրապես, հայկական մշակութային հուշարձանների հարցը մշտապես մնա օրակարգում։

«Ցավոք սրտի, հայկական հուշարձանների նկատմամբ վանդալիզմն իրականացվում է նաև միջազգային հանրության, միջազգային և մասնագիտական կառույցների կողմից որևէ քայլ չձեռնարկելու հետևանքով։  Այդ կառույցներն իրենց գործառույթները չեն իրականացնում չնայած այն հանգամանքին, որ մի շարք որոշումներ կան, որ Արցախի մշակութային ժառանգությունը պետք է պահպանվի, զերծ մնալ դրանց նկատմամբ որևէ վանդալիզմի դրսևորումներից, ինքնության խեղաթյուրման երևույթներից։ Քանի որ հստակ գործիքակազմ չի կիրառվում Ադրբեջանի դեմ, այդ որոշումները հիմնականում արարողակարգային բնույթ են կրում,  չնայած նրան, որ խոսքը իրավական որոշումների և բանաձևերի մասին է»,- ասաց Հ.Ավանեսովը։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:49
Ադրբեջանին և Թուրքիային անհրաժեշտ է, որ Փաշինյանի միջոցով Հայաստանը լինի պանթյուքիզմի ֆուռերի համար «պռոխոդնոյ դվոր». Շարմազանով
«Նիկոլ Փաշինյանը Հայստանը տանում է դեպի վերջնական գահավիժման, Երրորդ հանրապետության դե ֆակտո և դե յուրե կործանում, և  դեպի Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:27
Համայնքապետ Գարիկ Սարգսյանը չի թույլատրում Վեդիում կազմակերպել «Կատարյալ ապուշը» ֆիլմի ցուցադրությունը. Տիգրան Նալչաջյան
Արդեն երկու անգամ Վեդու համայնքապետարանը թույլ չի տալիս քաղաքում ցուցադրել ռեժիսոր Տիգրան Նալչաջյանի «Կատարյալ ապուշը» ֆիլմը։...
Աղբյուր` Panorama.am
13:13
Կկատարվի քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում սպասավորող վեց սարկավագներ կարժանանան քահանայական օծման և ձեռնադրության
Աղբյուր` Panorama.am
13:07
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Երևանում նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ին, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-26-ին, 27-ի գիշերը սպասվում են...
Աղբյուր` Panorama.am
12:53
Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է գերհազվագյուտ հայկական մետաղադրամ
Ամերիակահայ գործարար, Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) ցուցադրել է Արտաշեսյանների տոհմից Մեծ Հայքի...
Աղբյուր` Panorama.am
12:33
Թափառող շների վրա կրակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն
Նոյեմբերի 10-ին հաղորդում էր ստացվել Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում: Կենդանապաշտպանները հայտնել էին, որ նախորդ օրը Արթիկի Լմբատ-2...
Աղբյուր` Panorama.am
12:31
Ռոնալդուն նշել է ռեկորդ, որը չի ցանկանում գերազանցել
Կրիշտիանու Ռոնալդուն մի քանի ամիս առաջ բացել է իր YouTube ալիքը։ Պորտուգալացին կայծակնային արագությամբ ձեռք է բերել բաժանորդներ. այժմ ալիքին...
Աղբյուր` Panorama.am
12:16
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բարբոքը Բաքվում կայացած COP29-ի ժամանակ սուր քննադատության է ենթարկել Ադրբեջանին
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքն Ադրբեջանում ընթացող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի (COP29) 29-րդ նստաշրջանում իր առաջին...
Աղբյուր` Panorama.am
11:37
Visa-ն խտրականություն է դնում ԶԼՄ-ների միջև՝ սահմանափակելով աշխատանքը
«Պարզում ենք, թե ինչ սկզբունքով են ընտրվել ԶԼՄ–ները, որոնց հասանելի կլինեն ֆորումի բանախոսները»։
Աղբյուր` Panorama.am
11:28
Ցավն էլ պետք է չափ ունենա. Ավտովթարի հետևանքով մահացել է պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրը
Ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվել է Արթուր Խաչատրյանը։ Նա 44-օրյա պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրն է։ Մինչ այդ ընտանիքը 17...
Աղբյուր` Panorama.am
11:27
Պեսկով. Ռուսաստանի խնդիրը ոչ թե միգրանտներն են, այլ անօրինական ներգաղթյալները
Ռուսաստանի համար խնդիրը ոչ բոլոր միգրանտներն են, որոնք երկիր են ժամանել, այլ միայն նրանք, ովքեր անօրինական կերպով գտնվում են Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
10:55
Ռուսական պարարտանյութերի մասնաբաժինը եվրոպական շուկայում հասել է ռեկորդային մակարդակի
Ռուսաստանի մասնաբաժինը եվրոպական պարարտանյութերի ներմուծման մեջ սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել է 2,9 %ային կետով և հասել 32,1 %-ի։ Սա...
Աղբյուր` Panorama.am
10:52
Մանկահասակ որդիներին 30 տարի առաջ սպանած Սմիթը կրկին հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում
53-ամյա Սուսան Սմիթը 30 տարի ազատազրկումից հետո  կրկին հայտնվել է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում գլխագրերում։ Նրան դատարանը...
Աղբյուր` Panorama.am
10:51
Շախմատի Մ12տ. ԱԱ. Հայ մասնակիցների արդյունքները
Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում շարունակվում է 2024 թվականի շախմատի աշխարհի մինչև 12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:  6...
Աղբյուր` Panorama.am
10:35
Գիշերային ակումբի այցելուն սեր է խոստովանել դիջեյին և կծել նրա ականջը
Գերմանիայում դիսկոտեկի այցելուն գրկել է դիջեյին և կծել նրա ականջի մի մասը։ Միջադեպի մասին հայտնում է Bild-ը։ 2023 թվականի փետրվարին Ստորին...
Աղբյուր` Panorama.am
10:25
Հայաստանը՝ հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներում
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներ է հրապարակել: «Մեր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Իրանը, ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի, նոր ցենտրիֆուգներ կգործարկի
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ղեկավար Մոհամմադ Էսլամին հրամայել է «արդյունավետ միջոցներ ձեռնարկել», ներառյալ նոր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ողբերգական վթար Սեբաստիա փողոցում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 00:53-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում տեղի է...
Աղբյուր` Panorama.am
09:39
Մեդվեդևը հրապարակել է «Օրեշնիկ» հրթիռային համակարգ հարվածի տեսանյութը
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը «Օրեշնիկ» նորագույն հրթիռի...
Աղբյուր` Panorama.am
09:10
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում. հաքերները սկսել են օգտատերերին ուղարկել ֆիշինգային հղում, որը ներկայացվում է որպես նվեր՝...
Աղբյուր` Panorama.am
09:01
Նոյեմբերի 22-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլու և եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 22-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 387.22դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Ոստիկանության զորքերի հրամանատարը պետությունից բնակարանային վարձի փոխհատուցում է ստացել` չունենալով դրա իրավունքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ գրել էինք, որ ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ Հայկ Բաբայանը, որը երազում է...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». ՔՊ կուսակցությանը նվիրատվություն կատարած ընկերությունը տուգանվում է նվիրած գումարի չափով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ կոռուպցիայի...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Ժողովուրդ». Աղազարյանը վատ դրության մեջ է դրել ՔՊ-ին. համարձակ հերոս է խաղում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ վերնախավին, իսկական...
Աղբյուր` Panorama.am
08:50
«Հրապարակ». Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Դավիթ Խուդաթյանի՝ ՏԿԵ նախարար նշանակվելուց հետո Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է...
Աղբյուր` Panorama.am
08:50
Նիկոլի մեղավոր անմեղները
Մեռավ Փաշինյան Նիկոլը շնորհակալություն հայտնելով իր «գործընկերներից»։ Թե բա՝ «իրենց կատարած աշխատանքի համար»։ Այդքան...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Ժողովուրդ». Սիմիդյանի նախարարությունը չի կարողացել ապահովել Սևանա լճի հետ կապված աշխատանքների կազմակերպումը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին օրերի պարտադրված հրաժարականներից մեկը՝ ՏԿԵՆ Գնել Սանոսյանի հեռացումը, պայմանավորված էր...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Հրապարակ». Ժամկետ խախտած ԿԳՄՍ նախարարը պատասխանատվություն կրելո՞ւ է
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 5-ին կառավարությունն ընդունեց որոշում, ըստ որի՝ Հայաստանի ազգային ագրարային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան
16:15 21/11/2024

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}