Վազգեն Թևանյանը նվաճեց Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի վարկանիշային մրցաշարի հաղթողի կոչումը
Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, աշխարհի անհատական Գավաթի խաղարկության հաղթող, Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Վազգեն Թևանյանը նվաճեց Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացվող Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի վարկանիշային մրցաշարի (ոչ օլիմպիական) հաղթողի կոչումը։ Այդմասին հայտնում է sport.news.am-ը
65 կգ քաշային կարգում Վազգեն Թեւանյանի մրցակիցը՝ 2022թ․ աշխարհի չեմպիոն, իրանցի Ռահման Մուսա Ամուզադխալիլին, վնասվածքի պատճառով հրաժարվեց պայքարից:
1/8 եզրափակիչում Թեւանյանը 12:1 հաշվով պարտության էր մատնել Ֆրանսիայի ներկայացուցիչ Խամզատ Արսամերզուեւին, քառորդ եզրափակիչում 5:2 հաշվով հաղթել էր ամերիկացի Ջո ՄաքՔեննային։
Կիսաեզրափակիչում Վազգեն Թեւանյանը 9:1 հաշվով հաղթել էր աշխարհի փոխչեմպիոն, պուերտոռիկացի Սեբաստիան Ռիվերային։
Վազգեն Թեւանյանը Հայաստանի միակ ներկայացուցիչն էր այս մրցաշարում։
Հարակից հրապարակումներ`
- Ըմբշամարտի Մ23 ԱԱ. Մեժլում Մեժլումյանը բրոնզե մեդալ է նվաճե
- Ըմբշամարտի Մ23 ԱԱ․ Մանվել Խնձրցյանը եզրափակիչում է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին