Գայթակղիչ առաջարկ է․ Քոչարյանը՝ Ալիևի հայտարարության մասին
ԱԺ Պաշտպանության և անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը համոզված է, որ Հայաստանի, անվտանգային համակարգի ուժեղացումը կստիպի Ադրբեջանին դուրս հանել իր զորքերը ՀՀ տարածքից։
Ըստ նրա, մեր միասնական ուժը պետք է ստիպի Ադրբեջանին հետ քաշել զորքերը։ Միաժամանակ նա հավելեց, որ «մեր ուժի մեջ» միայն բանակը չէ։
«Մի մոռացեք, որ իրենք 94 թվականից գլուխները կախ մտածում էին այն խնդիրների լուծման շուրջ, որոնք մենք բաց թողեցինք մեր տեսադաշտից։ Հրադադարից հետո իրենք կառուցեցին բանակ, մենք ունեցանք կորուստներ և հիմա ամեն օր պետք է մեր անվտանգային միջավայրն ուժեղացնենք»,- նշեց Ա. Քոչարյանը։
Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ մոտ ապագայում և խաղաղ ճանապարհով Ադրբեջանը դուրս կգա Հայաստանի տարածքներից, նա պատասխանեց. «Այո, նախ պետք է փորձել խաղաղ ճանապարհով։ Պարտադիր»։
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, մասնավորապես որ երաշխավորներ պետք չեն, Հայաստանն ու Ադրբեջանը ուղիղ բանակցեն, պայմանագիրը ստորագրեն, ՔՊ-ական պատասխանեց, որ «շատ գայթակղիչ առաջարկ է»։
«Մենք պետք է կարողանանք խոսել մեկս մյուսի հետ՝ գտնելով այդ խոսելու եզրույթը»,- ասաց Ա. Քոչարյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան