Վարազդատ Հարոյանը հեռացել է «Աստանա»-ից
«Աստանա» ֆուտբոլայիկն ակումբը հայտարարել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանի հեռանալու մասին։
«Վարազդատն առաջին անգամ «Աստանա» է եկել 2021 թվականին՝ առաջին հանդիպումից ցուցադրելով հուսալի խաղ պաշտպանությունում։ 2023 թվականի մրցաշրջանում պաշտպանը վերադարձել է մայրաքաղաքային ակումբ և անցկացրել 44 հանդիպում, խփել 2 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։
Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Վարազդատին ակումբի հաջողության գործում ունեցած անգնահատելի ներդրման համար և հաջողություն մաղթել նրան ապագայում»,- նշված է հայտարարության մեջ:
Վ.Հարոյանը Հայաստանի հավաքականում է 2011 թվականից։
Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատում է 800 հազար եվրո։