ՀՀ անձնագիրը՝ վարկանշային աղյուսակի է 74-րդ տեղում
Հայաստանի Հանրապետության անձնագիրը Henley & Partners-ի վարկանիշում զբաղեցնում է 74-րդ տեղը՝ պահպանելով իր դիրքը։
Վարկանշային աղյուսակը կազմվում է Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) տվյալների հիման վրա, որտեղ հաշվի է առնված, թե տվյալ երկրի քաղաքացիների համար քանի ուղղություն է հասանելի առանց վիզայի։
Հայաստանի Հանրապետության անձնագիր ունեցողները ներկայում մուտք ունեն 68 ճանապարհորդական ուղղություններ՝ առանց վիզա ստանալու անհրաժեշտության։
Վարկանշային աղյուսակի առաջին հորիզոնականը միաժամանակ զբաղեցնում է վեց երկիր։ Վերջին տարիներին այն գլխավորում էին Ճապոնիաան ու Սինգապուրը, հիմա դրանց միացել են ԵՄ չորս անդամ երկրներ՝ Գերմանիան, Իսպանիաան, Իտալիան, Ֆրանսիան։
Հիմա այս վեց երկրների քաղաքացիներն առանց վիզայի կարող են այցելել աշխարհի 227 երկրներից 194-ը։ Երկրորդ տեղում են Ֆինլանդիան, Շվեդիան, Հարավային Կորեան՝ առանց վիզայի 193 երկրի այցելելու հնարավորությամբ, երրորդ տեղում են Ավստրիան, Դանիան, Իռլանդիան, Նիդերլանդները՝ 192 երկիր այցելելու հնարավորությամբ։
Աղյուսակը եզրափակում են Սոմալին, Եմենը, Պակիստանը, Իրաքը, Սիրիան, Աֆղանստանը։ Այս երկիրը 104-րդ հորիզոնականում է, դրա անձնագրով կարելի է առանց վիզայի այցելել 28 երկիր։