Այն, ինչը Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում կլինի, մեզ համար ընդունելի չէ. Մեհդի Սոհբանին
«Մենք միշտ աջակցել ենք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը»,-այս մասին ԱԺ-ում լրագրողներին ասաց Իրանի դեսպան Մեհդի Սոհբանին:
«Այն, ինչը պատճառ կդառնա, որպեսզի Հայաստանի ինքնիշխանությունը խախտվի, մենք դրա հետ համաձայն չենք»,-հայտարարեց դեսպանը:
Մեկնաբանելով Իլհամ Ալիևի հայտարարությունները՝ Մեհդի Սոհբանին կրկնեց. «Այն, ինչը Հայաստանի ինքնիշխանության, ինչպես նաև տարածքային ամբողջականության խախտում կլինի, մեզ համար ընդունելի չէ»:
Հարակից հրապարակումներ`
- Հունվարի 5-ին Հայաստանում Իրանի դեսպանատանը բացվելու է սգո մատյան
- Բաքվում Իրանի դեսպան. Զանգեզուրի միջանցքի նման նարատիվները չեն իրականացվելու
- Իրանի դեսպանատունը արձգանքել է Ռոնալդուին մտրակի 99 հարվածով պատժելու մասին տեղեկատվությանը
- Հայաստանում Իրանի դեսպանատունը ցավակցել է զոհվածների ընտանիքներին
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում