Էրդողանի վարչակազմը մոտ ժամկետում հնարավոր է համարել Պուտին-Էրդողան հեռախոսային բանակցությունները
Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցները հնարավոր են մոտ ապագայում, զրույցի ամսաթիվը նախապես չի հայտարարվել։ «ՌԻԱ Նովոստի»-ին այդ մասին հայտնել են Թուրքիայի ղեկավարի վարչակազմում։
Չորեքշաբթի օրը ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Պուտինի և Էրդողանի միջև մշտական շփման անհրաժեշտություն կա, նրանց հանդիպման օրը դեռ որոշված չէ։ Նրա խոսքով՝ անհրաժեշտության դեպքում երկու երկրների ղեկավարները կարող են շատ արագ զանգահարել միմյանց, իսկ համաձայնությունը կարող է ձեռք բերվել բառացիորեն ժամերի ընթացքում։
«Մեր երկրների ղեկավարները, համապատասխան գերատեսչությունները մշտական կապի մեջ են, պետությունների ղեկավարները զարգացրել են շատ վստահելի հարաբերություններ։ Ինչ վերաբերում է բանակցություններին, ապա մենք արդեն ասել ենք, որ համաձայնեցվում է առաջնորդների անձնական հանդիպումը։ Ինչ վերաբերում է հեռախոսային բանակցություններին, ապա մոտ ապագայում, հավանական են, բայց կոնկրետ ժամկետներ չենք հայտնում»,-ասել է ռուսական լրատվական գործակալության զրուցակիցը։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանը հարցում է ուղարկել Թուրքիային՝ Քեմերում ռուս զբոսաշրջիկի անհետացման պատճառով
- Թուրքիայի ԱԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են Երևանի և Բաքվի միջև խաղաղ բանակցությունները
- Թուրքիայի Մալաթիա նահանգում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել