2023-ին Ադրբեջանը Թուրքիա է արտահանել 9.5 մլրդ խմ բնական գազ
2023 թվականին Ադրբեջանում նավթի և կոնդենսատի արդյունահանման ծավալը կազմել է 30.2 մլն տոննա, իսկ արտահանման ծավալներ՝ 25.2 մլն տոննա։
Էրմենիհաբերի փոխանցմամբ, այս մասին «X» սոցիալական ցանցի իր էջում գրել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը։
Ըստ նրա՝ նշյալ ժամանակահատվածում արդյունահանված 48.3 մլրդ խմ ծավալի բնական գազից արտահանվել է 23.8 մլրդ խմ-ը։
Նշված ժամանակահատվածում Ադրբեջանը Թուրքիա է արտահանել 9.5 մլրդ խմ բնական գազ, որից 5.6 մլրդ խմ-ն իրականացվել է Անդրանատոլիական բնական գազատարի (TANAP) նախագծի միջոցով։
Ադրբեջանը Վրաստան է արտահանել 2.5 մլրդ խմ բնական գազ։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին