Արմինե Ադիբեկյանի գործով նիստը հետաձգվեց. Դատախազը հիվանդ էր
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Արմինե Ադիբեկյանի գործով դատական նիստը հետաձգվեց։ Ինչպես հայտարարվեց նիստի ընթացքում, մեղադրող կողմը հիվանդ լինելու հետևանքով չէր ներկայացել։
«Ես չեմ ուզում կասկածի տակ դնել դատախազի հիվադ լինելը, միակ բանը, որ մտահոգիչ է, այն է, որ չորս նիստից երկուսը դատախազի հիվանդության պատճառով հետաձգվել է։ Կարող է տպավորություն ստեղծվել, որ լրացուցիչ ջանքեր չեն գործադրվում, եթե նույնիսկ դատախազը հիվանդացել է, իսկ ես կրկնեմ, որ կասկածի տակ չեմ դնում դա, կարող էին մեկ այլ դատախազ գործուղել, նման դեպքեր շատ հաճախ են լինում»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ադիբեկյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Երևանի քրեական դատարանի «Աջափնյակ-1» նստավայրում հաջորդ դատական նիստը նշանակվեց հունվարի 24-ին։
«Հաշվի առնելով դատարանի ծանրաբեռնվածությունը՝ կարծում եմ, շատ ուշ չի նշանակվել»,-նշեց Մելիքյանը։
Նշենք, որ Արմինե Ադիբեկյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում «բռնության կոչի» հոդվածով։ Ադիբեկյանի մեղադրանքի փաստական հիմքը 2022թ. սեպտեմբերին կատարված ֆեյսբուքյան հետևյալ գրառումն է. «Եթե Փաշինյանը չդիմի Հիտլերի վերջին քայլին, ապա նրան սպասում է Գեբելսի ճակատագիրը»։
«Լեգենդար «Գեբ*լսի գործը» մոտենում է իր հանգուցալուծմանը։
Ի՞նչ։ Ֆռաու Արմինե Ադիբեկյանի դատը՝ «Եթե Փաշինյանը չդիմի Հիտլերի վերջին քայլին, ապա նրան սպասում է Հեբելսի ճակատագիրը» գրառման համար:
12 բառ, որոնք սկիզբ դրեցին մի դատական գործի, որում քննարկվում են Բեռլինյան բունկերում ծավալվող ողբերգական իրադարձությունները 45 թվի ապրիլի 30-ի լույս մայիսի 1-ի գիշերը։
12 բառ, որոնք սկիզբ դրեցին այնպիսի դատական գործի, որում քննարկվում է Յոզեֆ ու Մարթա Գ*բելսների ընտանեկան դրաման։
12 բառ, որոնք սկիզբ դրեցին այնպիսի դատական գործի, որում քննարկվում է Երրորդ ռեյխի մայրամուտը»,-նախօրեին նիստն այսպես էր անոնսել Ռուբեն Մելիքյանը։
Հարակից հրապարակումներ`
- Դատախազը եկել էր ինձանից գանգատվելու՝ Փաշինյանին նեղացնում եմ․ Արմինե Ադիբեկյան
- Արմինե Ադիբեկյանի նկատմամբ զավեշտալի հիմքով քրեական հետապնդումը պետք է դադարեցվի. Մելիքյանի միջնորդությունը
- Մամիջանյան. Արմինե Ադիբեկյանն ամենաշատը ջղայնանում է, որ դատի պատճառով մի քանի ժամով խաթարվում է արցախցիներին աջակցելու գործը
- Արմինե Ադիբեկյանի գործով նիստը հետաձգվեց
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան