Դպրոցում 8֊րդ դասաժամ են ավելացրել․Կրթություն թե՞ ...
Լրագրող Արև Աբելյանը գրում է․
«Կրթություն թե՞ ...
Դպրոցում 8֊րդ դասաժամ են ավելացրել։
Հասարակ հաշվարկ անեմ։ Առավոտյան տղաս 8։30֊ին դուրս է գալիս գնում դպրոց, տուն վերադառնալու է 16։30֊ին։ Հիմա արևամուտը 17։30֊ին է ու այդ մեկ ժամում պիտի հասցնի հաց ուտի, հանգստանա, մի պարապմունքի գնա, մի երաժշտական խմբակի կամ սպորտի, և հաջորդ օրվա 8 դասի դասերն անի։
(Որ երեկոյան էլ.լույսի տակ չնստի տեսողության հաշվին)։
Առաջադրանքներն էլ էնքան շատ են, որ ասելու չի։ Ամեն ուսուցիչ կարևորում է իր առարկան ու պահանջում տնային աշխատանքների և դասապատրաստումների լիարժեք պատրաստություն։
Հիմա ինչքան էլ սովորելու ձգտում ունենա երեխան, ֆիզիկապես ի վիճակի չի հասցնի այդ ամենը։ Ինչքան էլ օրվա ծրագրավորման բանաձևերն ու կառավարման մեթոդները բացատրես, մեկա չի կարելի ցերեկային ժամերի 80% դպրոցում անցկացնելուց հետո խելքից դուրս տնային աշխատանքներ էլ տալ։
Պատկան մարմիններին առաջարկում եմ կամ դասաժամերը կրճատել, կամ ընդհանրապես հանել տնային հանձնարարությունները։
Եվրոպական մեթոդներն են բերվում դպրոց չէ՞։ Ոչ մի եվրոպական երկրում տնային ԱՆԻՄԱՍՏ աշխատանքներ չեն տալիս։
Հ.Գ Երեխայիս հետ շփվելու, խաղեր խաղալու, կարևոր թեմաներ քննարկելու ամենաերջանիկ պահերն եք խլում մեզանից։
Չհաշված, որ ժամանակ չի մնում իր սիրած զբաղմունքով հետաքրքրվի, բակում խաղա (որն ամենից շատն է սիրում), հյուր գնա կամ հյուր ընդունի ու մի քիչ էլ համացանցում անցկացնի։
Դե որոշ ուսուցիչներ էլ գիշեր֊ցերեկ անհամբեր սպասում են, որ երեխադ իրենց դասին մի փոքր բանում թերանա 8 նշանակեն։
Նշեմ նաև որ հարցը դպրոցի տնօրինության լուծման տիրույթում չէ, պետական մակարդակով է պետք հարցին լուծում տալ»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան