Կա մի ելք՝ Հայաստանի և Ադրբեջանի անկախ փորձագիտական հանրության ներգրավումը գործընթացի մեջ․ Քեռյան
Քաղաքագետ Գարիկ Քեռյանը գրում է․
«Երեք տարի է, որ շարունակվում է դիվանագիտական անարդյունք գործունեությունը, ավարտվեց նաև 2023 թ., նորից առանց խաղաղության պայմանագրի: Հայաստանին և Ադրբեջանին մեկ Բրյուսել տարան, մեկ Մոսկվա, մեկ էլ Վաշինգտոն: Եղան հայտրարություններ, կոչեր, ցավակցություններ 2023թ. սեպտեմբերին, հետո կրկին նույն սցենարով ամեն ինչ կրկնվեց:
Զարմանալի է, որ մի քանի տերությունների, գումարած միջազգային կառույցների, գումարած Իրանի և Թուրքիայի, գումարած Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների և դիվանագիտական անձնակազմի այդ բազմության մեջ հարցի լուծումը չի գտնվում: Եվ ահա Ալիևը վերջակետ է դնում. Եթե Զանգեզուրի միջանցքը չբացվի, ապա Բաքուն ոչ մի այլ վայրում չի բացի Հայաստանի հետ սահմանը։ Այս մասին ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հաղորդում է «Ինտերֆաքս Ազերբայջանը»։
Նրա խոսքով, «Ադրբեջանից Ադրբեջան [Հայաստանով Նախիջևան] մարդիկ և բեռները պետք է անցնեն առանց որևէ ստուգման»։ «Հակառակ դեպքում Հայաստանը հավերժ կմնա փակուղի»,- ասել է Ալիևը։ Նա կարծում է, որ եթե Զանգեզուրի միջանցքը չգործարկվի, Հայաստանի իշխանություններն «ավելի շատ վնաս կստանան, քան օգուտ»։
Հանրահայտ ասացվածք է, որ պատերազմը դիվանագիտության տապալման հետևանք է: Բայց քանի դեռ չենք հասել դրան կա մի ելք... Հայաստանի և Ադրբեջանի անկախ փորձագիտական հանրության ներգրավումը գործընթացի մեջ, առանց երրորդ կողմի և կառավարական միջամտության»:
Հարակից հրապարակումներ`
- Գայթակղիչ առաջարկ է․ Քոչարյանը՝ Ալիևի հայտարարության մասին
- Իլհամ Ալիևը Հայաստանին տարածքային պահանջներ է ներկայացրել` խոսելով 8 գյուղերի մասին
- Ալիևը կրկին խոսել է իր պատկերացրած «միջանցքի» մասին
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում