Թրամփը խոստացել է իրականացնել ԱՄՆ պատմության մեջ անօրինական միգրանտներ ամենամեծ արտաքսումը
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքի եթերում խոստացել է կազմակերպել Ամերիկայի պատմության մեջ ամենամեծ արտաքսումը, եթե հաղթի գալիք նախագահական ընտրություններում։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։
Նախկին նախագահը նշել է, որ ներկայումս ԱՄՆ-ում միլիոնավոր անօրինական միգրանտներ կան, ինչը «կենսունակ չէ»։
«Տեսե՞լ եք, թե ինչպես են Նյու Յորքում դուրս թողնում շարքային ուսանողներին և միգրանտներին իրենց տեղը նստեցնում... մենք բոլորին կվերադարձնենք այնտեղ, որտեղից նրանք եկել են»,- ընդգծել է Թրամփը։
Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը հայտարարել էր, որ Ջո Բայդենի նախագահության ընթացքում ավելի քան 7 միլիոն մարդ ապօրինի հատել է ԱՄՆ սահմանը։
Fox News հեռուստաալիքը, վկայակոչելով ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության ծառայության աղբյուրները, հայտնում է, որ 2023 թվականի դեկտեմբերին Մեքսիկայից ԱՄՆ մուտք գործած անօրինական միգրանտների թիվը գերազանցել է 302 հազարը՝ սահմանելով բացարձակ պատմական ռեկորդ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին