«Ժողովուրդ». Որքան է արժեցել հրապարակի շատրվանների զարդարանքները
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երևան քաղաքի ամանորյա զարդարանքները, որոնք, ըստ Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի, նոր չեն, այդքան էլ այդպես չէ։ Դրանց մի մասը նոր է՝ հատուկ խորհրդանշական Արամ Խաչատրյանի 120 ամյակի համար նախագծված ծրագրերին համահունչ»։
«Ժողովուրդ» օրաթերթը Երևանի քաղաքապետարանից հետաքրքրվել է, թե որքան արժեն հրապարակի շատրվանների զարդարանքները, որոնք հիշեցնում են 3 ջահ։ Մեր հարցմանը ստացանք հետևյալ պատասխանը.
«Հանրապետության հրապարակի շատրվանների նախագծման կոնցեպտի հիմքում կրկին ընկած է դասականն ու խաչատրյանականը։ Այստեղ տարբեր էլեմենտներով փորձել ենք հուշել այդ մասին և ստանալ մի ընդհանուր պատկեր, որտեղ ներգրավված են բյուրեղապակյա հսկա լուսամփոփներ, որոնց հավաքման համար օգտագործվել է ընդհանուր 440.000 բյուրեղիկ, ռոյալներ և նրանցից ճյուղավորվող նոտաներ՝ խաչատրյանական տարբեր ստեղծագործություններից հատվածներով։ Ձեռք բերված դեկորացիաները օգտագործվելու են նաև հաջորդ տարիներին։ Վերը թվարկվածների ընդհանուր պայմանագրային արժեքը կազմում է 79 մլն դրամ»։
Ստացվում է, որ Հանրապետության հրապարակի շատրվանների 3 ջահի ձևավորման համար հատկացվել է 79 մլն դրամ։ Կարծում ենք՝ բավականին թանկ է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Դեռևս վիճարկվում է Տիգրան Ավինյանի կողմից քաղաքապետի լիազորությունների ստանձնման օրինականությունը
- «Փաստ». Հազարավորների արյան մեղքի տակ մտնել, տասնյակ հազարավորների տնազրկել, բայց... հռհռալ, հրճվել, սալյուտ խփել, իսկ կախիչից դառնանա՞լ
- «Ժողովուրդ». ԲՏԱ նախարարությունը պատժամիջոց է կիրառել ԱԺ նախագահի տիկնոջ նկատմամբ
- «Հրապարակ». Քննիչ հանձնաժողովի աշխատանքներն ավարտվել են, իսկ զեկույցը խորհրդարան կներկայացվի գարնան վերջերին