Իրանի ռազմածովային ուժերը Օմանի ծոցում ամերիկյան տանկեր են առգրավել
Իրանը Օմանի ծոցում առգրավել է Մարշալյան կղզիների դրոշով լցանավը, երբ այն գտնվել է միջազգային ջրերում։ RBC-ն գրում է, որ այդ մասին Twitter-ում հայտնել է ԱՄՆ ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմը։
«Նավթատարը կալանավորվելիս ազետի ազդանշան է տվել»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ ԱՄՆ զինվորականների՝ խոսքը Advantage Sweet նավի մասին է։ Ինչպես հետևում էMarineTraffic-ի տվյալներից, օրվա ընթացքում այն եղել է Օմանի ծոցում՝ Օմանի մայրաքաղաք Մուսկատից հյուսիս։ Լցանավը ժամանել է Քուվեյթից, որի նպատակակետը նշված է Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքն է:
«Իրանի գործողությունները հակասում են միջազգային իրավունքին և խաթարում են տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը։ Իրանը պետք է անհապաղ ազատ արձակի տանկերը»,-ասվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմի հայտարարության մեջ:
Ըստ ԱՄՆ զինվորականների՝ սա առնվազն հինգերորդ առևտրային նավն է, որը կալանավորված է Իրանի իշխանությունների կողմից վերջին երկու տարվա ընթացքում։
Իրանը պաշտոնապես չի մեկնաբանել նավի կալանավորումը։
Հարակից հրապարակումներ`
- Իրանը տարբեր երկրներում ունի ռազմականացված խմբավորումներ․ իրանագետ
- Իրանը պատասխան գործողություններով է սպառնում Իսրայելին
- Իրանը ծածկվել է թանձր մառախուղով
Լրահոս
Տեսանյութեր
Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Մելքոնյան