Ծխախոտի կոնտրաբանդա Վրաստանի՝ Հայաստանի, Թուրքիայի, Ռուսաստանի հետ սահմաններին
2023 թվականի դեկտեմբերին Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային ծառայողները երկրի հինգ մաքսային անցակետերում առգրավել են 2.299 տուփ չհայտարարագրված ծխախոտ և կանխել են երկիր մաքսանենգ ապրանք ներկրելու փորձերը։ Այս մասին գրում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն՝ վկայակոչելով գերատեսչության տարածած մամուլի հաղորդագրությունը։
Մասնավորապես, Սարպի (վրաց-թուրքական սահման), Սադախլո (Հայաստանի հետ սահման), Վալե (Թուրքիայի հետ սահման), Նինոծմինդա (Հայաստանի հետ սահման) և «Կազբեգ» (սահման Ռուսաստանի հետ) անցակետերում մեծ քանակությամբ չհայտարարագրված ծխախոտի ներկրման փորձ է կասեցվել։
Մաքսային ծառայողները, տարբեր երկրների քաղաքացիների անձնական ուղեբեռի և տրանսպորտային միջոցների մանրամասն զննման արդյունքում հայտնաբերել են ընդհանուր առմամբ 45.980 կտոր չհայտարարված ծխախոտ:
Վրաստանի մաքսային օրենսգրքի համաձայն՝ օրենքը խախտողներից առգրավվել է ապրանք և յուրաքանչյուրը տուգանվել 1 հազար լարիով։ Արգելքը բազմիցս խախտած յոթ քաղաքացի տուգանվել է 3 հազար լարիով։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին