Հայաստանի Հանրապետությունը այլևս որևէ ժամանակահատվածում պատերազմի մեջ չի լինելու. Հովիկ Աղազարյան
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը հայտնեց, որ, որ երկու տարվա փոխարեն 1 ամիս ծառայելու համար սահմանված 10 մլն դրամի փոխարեն իր հեղինակած օլրենքի նախագծով առաջարկում է վճարել 8 մլն դրամ։
Նա նշեց, որ առաջարկվում է զորակոչի ենթական սահմանային տարիքը նախատեսվում է 37 տարեկանից դարձնել 45, որպեսզի օրինագծից կարողանան օգտվել նաև սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիները։
Անդրադառնոլով այն անձանց, որոնք նոր են ՀՀ քաղաքացիություն ստացել՝ Սարգսյանն ասաց. «Առաջարկում եմ այդ անձանց համար սահմանված 27-37 տարեկանը փոխել և դարձնել 18-45 տարեկան։ Սա հնարավորություն կտա ՀՀ քաղաքացիներին 1 տարի ծառայել ՀՀ ԶՈւ–ում կամ վճարել 2.5 մլն դրամ։ Գործող կարգավորումներով արական սեռի ներկայացուցիչներից որևէ մեկը չի դառնում ՀՀ քաղաքացի մինչև 27 տարին լրանալը` բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք ծառայել են այլ պետություններում և օրենքով պարտավորություն չունեն նաև Հայաստանում ծառայելու»։
ՔՊ-ական մեկ այլ պատգամովր՝ Հովիկ Աղազարյանն էլ հայտարարեց, որ համաձայն չէ նախագծի մի քանի դրույթների հետ։
«Կարծում եմ, որ սա Հայկ Սարգսյանի կողմից տակտիկական քայլ է, որ մեր ճնշման տակ նա դրանից հրաժարվի, իսկ մնացած փոփոխություններն անցնեն որովհետև այն բացառապես անընդունելի է։ Այտեղ դիտարկվում է այն հանգամանքը, թե՝ ոչինչ, թող գա 2.5 մլն դրամը տա, կգնա պահեստազոր և վաղը, մյուս օրը պատերազմ կլինի, կմասնակցի պատերազմին։ Հայաստանի Հանրապետությունը այլևս որևէ ժամանակահատվածում պատերազմի մեջ չի լինելու»,- հայտարարեց Հովիկ Աղազարյանը։
Նա իր հայտարարություննը հիմնավերոց մեր պաշտպանության նախարարության վարած քաղաքականությամբ, Հայաստանի ուժեղանալով և աշխարհաքաղաքական հարցերով։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Հայկ Սարգսյանի հեղինակած աղմկահարույց օրենքի նախագծի երկրորդ ընթերցումը կմնա հաջորդ տարվան
- Զինվորական ծառայությանը վերաբերող նախագիծը ՔՊ-ական Հայկ Սարգսյանի առաջարկով հանվել է հերթական նիստերի օրակարգից
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները