«Հրապարակ». Դեռևս վիճարկվում է Տիգրան Ավինյանի կողմից քաղաքապետի լիազորությունների ստանձնման օրինականությունը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը դատական կարգով վիճարկում է Տիգրան Ավինյանի կողմից քաղաքապետի լիազորությունների ստանձնման օրինականությունը։ Այդ լիազորությունների ստանձնումը տեղի է ունեցել ավագանու քվորումի բացակայության պայմաններում, ինչի մասին մենք նախորդիվ գրել ենք։ Դատարան ներկայացրած դիմումով ընդդիմադիրները պահանջում են երդման նոր արարողության կազմակերպում՝ օրենքի տառին համապատասխան, հակառակ պարագայում Ավինյանի ընդունած որոշումները առոչինչ են։
«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը, մասնավորապես, վարչական դատարան էր դիմել, սակայն դատարանը հայցը վարույթ չէր ընդունել: Այդ որոշումը բողոքարկել էր վերաքննիչ դատարան։ Օրերս Վերաքննիչ դատարանը որոշել է, որ Վարչական դատարանը պետք է վարույթ ընդունի ներկայացված հայցը։ Եթե դատարանն արդարացի որոշում կայացնի, ապա Տիգրան Ավինյանի՝ մինչև այս պահը ստորագրած բոլոր որոշումներն ու հրամանները, այդ թվում՝ կարմիր գծերով ավտոկայանատեղիների թանկացումների որոշումը, կչեղարկվեն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Հազարավորների արյան մեղքի տակ մտնել, տասնյակ հազարավորների տնազրկել, բայց... հռհռալ, հրճվել, սալյուտ խփել, իսկ կախիչից դառնանա՞լ
- «Ժողովուրդ». ԲՏԱ նախարարությունը պատժամիջոց է կիրառել ԱԺ նախագահի տիկնոջ նկատմամբ
- «Հրապարակ». Քննիչ հանձնաժողովի աշխատանքներն ավարտվել են, իսկ զեկույցը խորհրդարան կներկայացվի գարնան վերջերին
Լրահոս
Տեսանյութեր
Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Մելքոնյան