Կյանքից հեռացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Յուրի Սոլոմինը
89 տարեկանում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Յուրի Սոլոմինը։ Ռիա նովոստիին հայտնել են Փոքր թատրոնից։
Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար Յուրի Սոլոմինը նոյեմբերի 6-ին տեղափոխվել էր հիվանդանոց։ Նրա մոտ ախտորոշվել էր կաթված։ Ավելի ուշ նրան վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել էին նյարդաբանական բաժանմունքի։ Հաղորդվում էր, որ արտիստի վիճակը բարելավել էր, և նա երկու օր առաջ նա դուրս է գրվել հիվանդանոցից։
Յուրի Սոլոմինը ծնվել է 1935 թվականի հունիսի 18-ին Չիտայում՝ պրոֆեսիոնալ երաժիշտների ընտանիքում։
1957 թվականին ավարտել է Մ.Ս. Շչեպկինի անվան բարձրագույն թատերական դպրոցը, որտեղ դասավանդել է 1961 թվականից։ Որպես ռեժիսոր՝ Սոլոմինը աշխատել է Փոքր թատրոնում և հեռուստատեսությունում, խաղացել է գրեթե 60 ֆիլմերում և սերիալներում։
Նա առավել հայտնի է «Սովորական հրաշք», «Շրջափակում», «Իսաև» և այլ ֆիլմերից: 2020 թ. արժանացել է Ռուսաստանի Դաշնության Աշխատանքի հերոսի կոչման:
Պարգևատրվել է Ժողովուրդների բարեկամության, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» I, II, III և IV աստիճանների շքանշանով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան