Նման դեպքեր եղել են և այսօր էլ կան. ՊՆ փոխնախարարը՝ բանակում սպաների մահվան դեպքեր մասին
«Եթե կարիք լինի որևէ համարժեք հայտարարությամբ պատասխանելու, ՊՆ-ն իր կայքեջում կտարածի»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները:
Անդրադառնալով բանակում վերջին օրերին արձանագրված 2 սպայի մահվան դեպքերին, նա ասաց. «Լավ կլինի սպասենք, որ քրեական վարույթի շրջանակներում նախաքննական մարմինները տեղեկատվություն տրամադրեն։
Ցավոք, նման դեպքեր եղել են և այսօր էլ կան։ Պետք է սպասենք և հետո կխոսենք քննության արդյունքների մասին»։
Ինչ վերաբերում է այդ դեպքերի հետ կապված հրաժարականներին, նա ասաց. «Պետք է տեղի ունենա քննություն և քննության արդյունքներով ենթադրյալ մեղավորներ պատժվեն»։
Հիշեցնենք, որ բանակում մեկ օրում մահվան երկու դեպք է գրանցվել։ Հունվարի 9-ի ՊՆ-ն հայտնեց, որ զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է Կարեն Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով, նույն օրն ավելի ուշ տեղեկացրեց երկրորդ զինծառայողի՝ ավագ լեյտենանտ Միքայել Դանիելյանի մահվան մասին։
ՔԿ-ի հաղորդմամբ՝ սպա Միքայել Դանիելյանը, ըստ նախնական տվյալների, մահացու վնասվածքը ստացել է իրեն ամրակցված ինքնաձիգից կզակի շրջանում արձակած կրակոցի հետևանքով։
Մյուս դեպքով ՔԿ-ն հայտնել էր, որ մարտական դիրքում ինքնաձիգից արձակված կրակահերթից մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, մարտական դիրքի պատասխանատու Կ․Կ․-ն։
Հարակից հրապարակումներ`
- Վարուժան Գեղամյան. «Խաղաղության պայմանագրի» 10 կետերը
- Իլհամ Ալիևը Հայաստանին տարածքային պահանջներ է ներկայացրել` խոսելով 8 գյուղերի մասին
- Ալիևը կրկին խոսել է իր պատկերացրած «միջանցքի» մասին
- Անահիտ Մանասյանը ՀՀ ՊՆ ԶԶՀԾ Երևանի թիվ 3 տարածքային ստորաբաժանում այցի ընթացքում անդրադարձել է զորակոչիկի մահվան դեպքին
- Ժաննա Ալեքսանյան. Կառավարությունը Սուրեն Պապիկյանին ավելի բարձր է դրել, քան բանակն ամբողջությամբ
- Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել սպայի սպանության վերաբերյալ
- Սպանված սպաների փաստով ՄԻՊ-ը նախաձեռնել է քննարկման ընթացակարգ
- ՊՆ-ն հաստատում է Վարդենիսի դիրքերում երկրորդ սպայի սպանության դեպքը
- Մեկ օրում երկրորդ սպայի սպանություն է կատարվել երկրորդ բանակային կորպուսում
- Զինծառայողի սպանության գործով համածառայակիցը ձերբակալվել է
- Մարտական դիրքում սպանված Կարեն Կարապետյանը Ոսկեվազ գյուղից է
- Վարդենիսի դիրքերից մեկում զինվորը մահացու կրակ է արձակել սպաներից մեկի վրա
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին