ՊԵԿ 55 աշխատակից ենթարկվել է պատասխանատվության, 8-ը՝ ազատվել աշխատանքից. Ռուստամ Բադասյան
«2023 թվականին ապահովել ենք շուրջ 2 տրիլիոն 221 մլրդ րամի հարկային մուտքեր, որը շուրջ 296 մլրդով ավել է եղել քան նախորդ տարի, տարին կարող ենք բնորոշել որպես ստվերի դեմ պայքարի արդյունավետ տարի»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում հայտնեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ ամփոփելով նախորդ տարվա աշխատանքների արդյունքները։
Նրա կարծիքով, կառավարության թիրախն, ըստ որի 0.5 %-վ պետք է հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը բարելավվեր, նախորդ տարի կատարվել է։
«Աճ է արձանագրվել է բոլոր հարկատեսակներից, բացառության բնօգտագործման վճար հանդիսացող ռոյալթիների, որտեղ նվազում կա, ինչի պատճառը թանկարժեք մետաղների միջազգային գներն են»,- հայտնեց Բադասյանը։
Նրա խոսքով՝ տարվա ընթացքում 1186 համալիր հարկային ստուգումներ են իրականացվել, որի արդյունքում վերկանգնվել է 38.4 մլրդ դրամ։
Բադասյանը հայտնեց, որ վերլուծական գործիքներով էլ 55 մլրդ դրամի վերականգնում է ապահովվել՝ նախորդ տարվա 35.3 մլրդ դրամի դիմաց և 2.5 մլրդ դրամի հարկային մուտքեր են ապահովվել նաև Ֆեյսբուքի, Գուգլ-ի և նմանատիպ կորպորացիաների կողմից վճարվող հարկերից։
«Առաջին անգամ տարեկան ստուգման ծրագիրն կազմելիս օգտագրոծել ենք արհեստական բանականության, մեքենայացված ուսուցման գործիքները և մեր ցանկի 10%-ը կազմվել է այդ գործիքակազմի միջոցով»,-ասաց ՊԵԿ նախագահը։
Նա նաև հայտնեց, որ մարտ ամսին պատրաստ կլինի էլէկտրոնային հարթակ, եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի նրեդրման համար և մայիսին արդեն պետական, համայնքային ծառայողները և 1 մլրդ դրամի շրջանառություն ունեցող ընկերությունների բաժնետերերը կկարողանան առցանց ներկայացնել հայտարարագրերը։
Բադասյանը տեղեկացրեց, որ նախորդ տարվա ընթացքում ծառայողական քննաթյան արդյունքում 55 աշխատակից ենթարկվել են կարգապահական պատասխանատվության, 8-ը՝ ազատվել աշխատանքից։
Հարակից հրապարակումներ`
- Հարկեր/ՀՆԱ ցուցանիշի էական բարելավում է լինելու․ Բադասյան
- Օգոստոսին միկրոբիզնեսում շուրջ 2000 աշխատատեղ է կորել.Ռուստամ Բադասյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան