Վարորդները 15 օրվա ընթացքում կկարողանան վճարել տուգանքի գումարի առնվազն 70 %՝ հանած ևս 20% -ը
«Այն դեպքում, երբ քաղաքացին տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների կապակցությամբ roadpolice.am կայքով դիմում է վարչական ակտն իր նշված էլեկտրոնային փոստին ուղարկելու պահանջով, և վարչական մարմինը սահմանված կարգով ուղարկում է այն, ապա տուգանքը վճարվում է սահմանված գումարից 20 %-ի չափով պակաս»,-այդ մասին կառավարության նիստում հայտնեց ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանը։
Նա զեկուցեց նախորդ տարվա դեկտեմբերի 28-ի նիստից հետաձգված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին նախագիծը։
Նա տեղեկացրե, որ փոփոխություններով նախատեսվում է խրախուսման այլ նորմ, ըստ որի, արտոնությունը վերաբերելու է ոչ միայն տեխնիկական միջոցներով հայտնաբերված, այլ նաև ոստիկանության ծառայողի կողմից արձանագրված խախտումներին:
«Եթե վարչական ակտի հասցեատերը որոշումն իրեն հանձնվելուց, ծանուցվելուց հետո՝ 15 օրվա ընթացքում, վճարում է տուգանքի գումարի առնվազն 70 %-ը, ապա տուգանքի վճարման պարտականությունը համարվում է պատշաճ կատարված»,- հայտնեց Ղազարյանը և հավելեց, որ եթե որոշումը ծանուցվել է էլեկտրոնային եղանակով, ապա քաղաքացին օգտվում է նաև նախորդ կարգավորմամբ սահմանված 20 %-ի արտոնությունից:
Նրա խոսքով՝ անցումային դրույթներով նախատեսված է, որ ներկայում արդեն իսկ առկա խախտումներով կայացված, դեռևս չկատարված, ինչպես նա հարկադիր կատարման փուլում գտնվող վարչական ակտերի պարագայում 50 %-ը վճարելու կամ արդեն իսկ նույն չափով վճարված լինելու պայմաններում պարտավորությունները համարվում է կատարված, և այդ նորմը գործելու է օրենքն ուժի մեջ մտնելուց եռամսյա ժամկետում։
Նիկոլ Փաշինյանն էլ պարզաբանեց, որ եթե քաղաքացին roadpolice.am կայքում գրանցվում է, ասում է՝ ինձ այս հասցեով ուղարկեք ծանուցումները, 20 %-ս զեղչ է ստանում:
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքացու բնակարանը՝ տուգանքի մատերիալ
- Մգեցված ապակիներով երթևեկելու համար վարչական տույժի չափը նախատեսված է ԵԱՏՄ համապատասխան ակտով. ՆԳ փոխնախարար
- Կառավարության որոշմամբ ճանապարհատրանսպորտային նոր նշաններ կհայտնվեն փողոցներում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան