«Փաստ». «Գոլդեն փելեսի» թե՛ բացման արարողությանը, թե՛ Ամանորի տոնական շոուին հյուրանոցն ամբողջությամբ լեփ-լեցուն է եղել
«Փաստ» թերթը գրում է.
««Փաստ» թերթը տեղեկացրել էր, որ գործարար Նարեկ Նալբանդյանին պատկանող Eighty Eigth (նախկին «Գոլդեն փելես») հյուրանոցաին համալիրի պաշտոնական բացման արարողությունը սպասվում է դեկտեմբերի վերջին: Տեղեկացրել էինք նաև, որ սպասվում է ճոխ միջոցառում՝ արտերկրից և Հայաստանից բավական ներկայացուցչական հյուրերի մասնակցությամբ:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, մեր նախնական տեղեկությունները փաստացի հաստատվել են, «դեռ մի բան էլ ավելի». թե՛ բացման արարողությանը, թե՛ Ամանորի տոնական շոուին հյուրանոցային համալիրն ամբողջությամբ լեփ-լեցուն է եղել, կամ, ինչպես մասնակիցներից մեկը մեզ հետ զրույցում նշեց, «տեղ ու դադար չի եղել», իսկ բուն միջոցառումների բոլոր տեղերն ամրագրված են եղել նախապես:
Թերթի տեղեկություններով, Ամանորը Eighty Eigth-ում անցկացնել ցանկացողներից շատերին ստիպված են եղել մերժել. բանն այն է, որ տեղեր ամրագրել ցանկացողների թիվը շատ մեծ է եղել, սակայն բոլոր տեղերը վաղուց զբաղված են եղել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Որքան է արժեցել հրապարակի շատրվանների զարդարանքները
- «Հրապարակ». Դեռևս վիճարկվում է Տիգրան Ավինյանի կողմից քաղաքապետի լիազորությունների ստանձնման օրինականությունը
- «Փաստ». Հազարավորների արյան մեղքի տակ մտնել, տասնյակ հազարավորների տնազրկել, բայց... հռհռալ, հրճվել, սալյուտ խփել, իսկ կախիչից դառնանա՞լ
- «Ժողովուրդ». ԲՏԱ նախարարությունը պատժամիջոց է կիրառել ԱԺ նախագահի տիկնոջ նկատմամբ
- «Հրապարակ». Քննիչ հանձնաժողովի աշխատանքներն ավարտվել են, իսկ զեկույցը խորհրդարան կներկայացվի գարնան վերջերին
Լրահոս
Տեսանյութեր
Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Մելքոնյան