Կներկայացվի «Տարվա եղանակները» համերգը Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի և Անդրես Գաբետտայի մասնակցությամբ
Հունվարի 24-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը՝ բանդոնեոնահար-ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի և ջութակահար Անդրես Գաբետտայի մասնակցությամբ։
Նվագախմբից հայտնում են, որ համերգի ծրագրում ներառված են Անտոնիո Վիվալդիի «Տարվա եղանակները» ջութակի և լարային նվագախմբի համար և Աստոր Պիացոլլա/Ռոբերտո Մոլինելլիի «Բուենոս Այրեսի տարվա չորս եղանակները» ջութակի, բանդոնեոնի և լարային նվագախմբի համար ստեղծագործությունները։
«Տարվա եղանակները» համերգը կղեկավարի մենակատար/դիրիժոր Անդրես Գաբետտան։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան