Եթե որոշվում է, որ դրանք պետք է միանան, առանձնան, ապա այն նորմալ է.Ավանեսյանը՝ երկու տարբեր ԲԿ-ների միավորման մասին
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր ամփոփեց իր ղեկավարած գերատեսչության 2023 թվականի կատարած աշխատանքների արդյունքները։ Panorama.am-ը հարց ուղղեց նախարարին. «Տիկին նախարար, մեզ հայտնի է դարձել, որ միմյանց հետ որևէ կապ չունեցող երկու կենտրոնների՝ Այրվածքաբանության և Մաշկաբանության ազգային կենտրոնների միավորումը նախաձեռնել եք զուտ մեկ նպատակով՝ մաշկաբանության ազգային կենտրոնի շենքն ու տարածքը վաճառքի հանելու համար։ Արդյո՞ք սա ճիշտ է»։
Անահիտ Ավանեսյանը պատասխանեց. «Այրվածքաբանության և մաշկաբանության կենտրոնները գտնվում են նույն տարածքում, ֆունկցիոնալ առումով իրար հետ բավականին համահունչ են և մեր նպատակներ է առողջապահական կազմակերպությունների կառավարման ծախսատարության նվազեցումը և վարչական ծախսերի օպտիմալացումը։
Արված փոփոխությունների ազդեցությունը, նաև կենտրոնի զարգացման մասով, արդեն այս տարի ակնհատյտ է։ Մեզ համար շատ կարևոր է այդ ճյուղերի զարգացումը և այս տարի երկու շենքերում էլ կսկսվեն վերանորոգման բավական լայնածավալ աշխատանքներ։
Մենք այս կենտրոնների հետ կապված կրճատման, չգիտեմ, շենքերի վաճառքի հետ կապված խնդիրներ չունենք, բայց այն էլ կարծում եմ նորմալ գործընթաց է և պետությունն իր ենթակառուցվածքները պետէ է օգտագործի շատ օպտիմալ կերպով։
Ոչ այս կենտրոնների մասով, այլ որպես ընդհանուր սկզբունք, եթե որոշվում է, որ դրանք պետք է միանան, առանձնան, փոփոխվեն, ապա այն նորմալ գործընթաց է և ոչ մի խնդիր այդտեղ չեմ տեսնում։ Կարևորը նպատակը ծառայությունները զարգացնել են և այդ ուղղությամբ մենք անում ենք ներդրումներ։ Ինչպես նշեցի, երկու կենտորններում էլ այս տարի կսկսենք վերանորոգման աշխատանքները։
Մենք տեսանք , թե ինչ ահռելի աշխատանքներ կատարեց այրվածքաբանության ազգային կենտրոնը և ես, առիթն օգտագործելով, ուզում եմ շնորհակալություն հայտնել բուժաշխատողներին այդ ծառայությունների համար»։
Հարակից հրապարակումներ`
- Արայիկ Հարությունյանն Անահիտ Ավանեսյանին ոսկե մեդալ է տվել
- Անահիտ Ավանեսյանի «սև ցուցակը». ԱՆ-ում կադրային ջարդը շարունակվում է
- «Ժողովուրդ». ՊԱԳ-ում Ծաղիկ Վարդանյանի վերադարձը շոկ է առաջացրել. աշխատակիցներն անակնկալի են եկել
- Ծաղիկ Վարդանյանը վերականգվել է ԱՆ պետական առողջապահական գործակալության պետի պաշտոնում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան