Անահիտ Ավանեսյանը ճիշտ չի համարում դատարանի որոշումը
Ծաղիկ Վարդանյանն առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի կողմից երկու գրավոր կարգապահական տույժի ենթարկվելուց հետո. ազատվել էր ԱՆ պետական առողջապահական գործակալության պետի պաշտոնից։ Որոշումը բողոքարկելուց և Առաջին ատյանի դատարանում հաղթելուց հետո Ծաղիկ Վարդանյանը վերկանգնվեց իր պաշտոնին։ Նման դեպքերում պետությունը պարտավոր է փոխհատուցել աշխատակցի հարկադիր պարապուրդի համար։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի 2023 թվականի աշխատանքների ամփոփիչ ասուլիսի ժամանակ Panorama.am-ը հարց ուղղեց վերջինիս.«Վերջերս Դուք դատարաններում պարտվում եք Ձեր կողմից ազատված անձանց և պետությունը փոխհատուցում է նրանց հարկադիր պարարպուրդի համար։ Մեր տեղեկություններով դրանք տասնյակ միլիոնների հասնող գումարներ են։ Ի՞նչ եք կարծում, նորմա՞լ է, որ Ձեր ապօրինի որոշումների արդյունքում մենք՝ հարկատուներս ենք տասնյակ միլիոնների հասնող գումարներ վճարում»։
Անահիտ Ավամեսյան-Ժողովրդավարական և օրենքի գերակայություն ունեցող երկրում նորմալ է, որ դատարանների որոշումները կանխորոշված չեն գործադիր մարմնի որոշումներով։ Այո մենք էլ դատարաններում հանդիսանում ենք կողմ և մի դեպքում պարտվում ենք, մյուս դեպքում շահում ենք։ Թե ինչքանով են այդ որոշումներն իրավաչափ և այլ, մենք մեր դիրքորոշումն ունենք և հիմնականում բողոքարկում ենք այդ որոշումները, բայց հուսով ենք, որ դատական համակարգի նաև զարգացման և կայացման արդյունքում մեր ծանրաբեռնվածությունը դատական գործերով կնվազի և որոշումներն էլ, մեր ընկալմամբ, ավելի ճիշտ կլինեն։
Panorama.am-Ստացվում է, որ Ձեր գնահատմամբ դատարանի որոշումը ճիշտ չէ՞։
Անահիտ Ավանեսյան-Եթե բողոքարկում ենք, ուրեմը համաձայն չենք դրանց հետ։
Հարակից հրապարակումներ`
- Եթե որոշվում է, որ դրանք պետք է միանան, առանձնան, ապա այն նորմալ է.Ավանեսյանը՝ երկու տարբեր ԲԿ-ների միավորման մասին
- «Ժողովուրդ». ՊԱԳ-ում Ծաղիկ Վարդանյանի վերադարձը շոկ է առաջացրել. աշխատակիցներն անակնկալի են եկել
- Ծաղիկ Վարդանյանը վերականգվել է ԱՆ պետական առողջապահական գործակալության պետի պաշտոնում