Հրանտ Մելիք-Շահնազարյան. Ոչ միայն չեմ հավատացել այդ խաղաղությանը, այլև չեմ ցանկացել
«Ադրբեջանի նախագահ Ալիև հարցազրույցի ամբողջական տեքստն եմ կարդում և մտքումս միայն մեկ բան է. Երանի՜ սգավորներին, որովհետև նրանք պիտի մխիթարվեն»,-գրել է «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Նա նշել է.
«Ես մի կողմ եմ դնում այն փաստը, որ Ալիևը հաստատում է մեր բոլոր խոսքերն այն մասին, որ այս պայմաններում Ադրբեջանի հետ խաղաղություն պարզապես հնարավոր չէ։ Ճիշտը թե ասեմ՝ ոչ միայն երբեք չեմ հավատացել այդ խաղաղությանը, այլև չեմ ցանկացել։ Հիմա առավել ևս։ Ի՞նչ խաղաղություն։
Տիրոջ խոսքը հիշե՛ք. Երանի՜ հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն:
Կասկած չունեմ, որ այդ օրը գալու է։ Չհարցնեք ինչու (որովհետև կա՛մ չեմ կարող բացատրել, կա՛մ շատ երկար կբացատրեմ), բայց ես Ալիևի խոսքերից դա հասկացա։ Աշխատել ու պատրաստվել է պետք։ Եվ հիշել՝ Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան