Մեծ Բրիտանիան Ուկրաինային ռազմական ոլորտում կաջակցի տասը տարի
Լոնդոնի և Կիևի միջև անվտանգության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիրը նախատեսված է տասը տարվա համար։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ասվում է բրիտանական կառավարության կայքում հրապարակված համաձայնագրի տեքստում։
«Այս համաձայնագիրը ուժի մեջ է տասը տարի՝ ստորագրման օրվանից: Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Ուկրաինային այս համաձայնագրի տասնամյա ժամկետի ընթացքում»,- ասվում է փաստաթղթում։
Համաձայնագիրը Կիևում ստորագրել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը և Վլադիմիր Զելենսկին։ Մասնավորապես, այն նախատեսում է համագործակցություն ռազմական ոլորտում։ Լոնդոնը Կիևին կտրամադրի երկարաժամկետ խորհրդատվություն և աջակցություն պաշտպանության կառավարման և քաղաքականության վերաբերյալ: Բացի այդ, Մեծ Բրիտանիան կօգնի ՆԱՏՕ-ի, ինչպես նաև Ուկրաինայի պաշտպանական հատվածի հետ զարգացնել ժամանակակից, փոխգործունակ բանակ: