Ալիևի խոսքում կար թելադրանք, պարտադրանք և այն ուղղված էր Հայաստանին. Վահագն Մելիքյան
«Ալիևի հայտարարություններում որևէ դիվանագիտական լեզու չկար և այն ուղղված չէր ներքին լսարանին, քանի որ ներքին լսարանին պոպուլիստական մոտեցումով կերակրելու խնդիր չունի։ Այն ուղղված էր միջազգային հանրությանն ու առաջին հերթին Հայաստանին»,- «Հայկական օրակարգի» հերթական քննարկման շրջանակում ասաց ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը։
Նրա խոսքով, հայտարարությունները կոշտ շեշտադրումներով էին և բանակցողի ոչ ճիշտ պահվածք էր։
«Եթե վերցնենք, որ ունենք բանակցության երկու կողմ և կառուցողականությունից շատ դեպքերում խոսող հայկական շրջանակները, կարծում եմ, պետք է լուրջ մտորեն, հասկանան, որ այստեղ կառուցողականության նշույլ անգամ չկար, կար թելադրանք, պարտադրանք, դրանք այն դիրքորոշումներն էին, որոնք լսում ենք վերջին մի քանի տարիներին Ալիևից, բարձրաստիճան պաշտոնյաներից»,- ասաց Վ.Մելիքյանը։
Նա նշեց, որ հայկական կողմից մինչ այս պահը որևէ արձագանք չկա, չի էլ կարծում, որ լինելու դեպքում այն կլինի Հայաստանի ազգային շահերից բխող։
«Տարին այս ճակատով բավականին լարված է սկսվել։ Բայց քանի որ չկա հայկական կողմից պաշտոնական մեկնաբանություն, դեռ զերծ կմնամ ինչ-որ գնահատականներից»,- ասաց Վահագն Մելիքյանը։
Հարցին՝ «բանակցողի ոչ ճիշտ պահվածք»-ով Ալիևը բանակցությունները տանում է փակուղի՞, ո՞ւր է տանում պրոցեսը, նա պատասխանեց. «Ես չէի ասի երկկողմ բանակցություններ, կասեի՝ խաղ մի դարպասների վրա։ Ավելի շատ թելադրանքը գալիս է Բաքվից, հայկական կոմն էլ փորձում է կամ սվաղել, կամ մանիպուլացնել, առաջ մղել գաղափարաներ, որոնք աղերս չունեն իրականության հետ։ Սա թերևս այն սպառված քաղաքականության արդյունքն է, որը ոչ միայն փակուղի է, այլ հնարավորություն չկա այս ֆորմատի մեջ բանակցել»։
Խոսելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարության մասին, որ երաշխավորներ պետք չեն, Հայաստանն ու Ադրբեջանը ուղիղ բանակցեն, պայմանագիրը ստորագրեն, նա ասաց. «Հայկական կողմից հնչեց այսպիսի բան՝ «Ալիևի առաջարկը գայթակղիչ է»։ Ոչ, սա հերթական, գուցե ամենավտանգավոր հարթակն է։ Առանց երաշխավորի ուղղակի որևէ ձև չեմ պատկերացնում, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության պայմանագիրը, խաղաղության օրակարգը»։
Ըստ դիվանագետի, Ալիևը վարում է իր շահերից բխող հստակ քաղաքականություն. «Ինքը հրաշալի հաշվարկ է անում և միայնակ չէ այդ հաշվարկի մեջ, չմոռանանք Թուրքիայի գործոնը։ Ադրբեջանը նոր պարտադրանք է բերում, քանի որ դիմացը չկա դիմադրող, դիմացը կա թույլ կողմ, ցանկացած աբսուրդ գաղափար ինչ-որ ձևով ընդունելու, գոնե քայլելու ճաապաահ, դրա համար վարվում է այնպես, ինչպես պետք է վարվի»։
Հարակից հրապարակումներ`
- Սա Բաքվի բռնապետի պատասխանն է բոլոր նրանց, ովքեր ասում են` Արցախը տանք, որ ՀՀ-ն փրկենք․ Սաղաթելյան
- Գայթակղիչ առաջարկ է․ Քոչարյանը՝ Ալիևի հայտարարության մասին
- Վարուժան Գեղամյան. «Խաղաղության պայմանագրի» 10 կետերը
- Իլհամ Ալիևը Հայաստանին տարածքային պահանջներ է ներկայացրել` խոսելով 8 գյուղերի մասին
- Ալիևը կրկին խոսել է իր պատկերացրած «միջանցքի» մասին
- ՀՅԴ Բյուրո. Մեզ պարտադրվող սին «խաղաղության» օրակարգին պետք է հակադրենք արժանապատիվ խաղաղության օրակարգը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան