Աբրահամյան. Ադրբեջանը չի խոսում բռնազավթած ՀՀ մի շարք հատվածների մասին` դրանք համարելով պատերազմական ավար կամ «պատմական ադրբեջան»
Ադրբեջանի նախագահի` Հայաստանի հետ բանակցությունների հետ կապված հարցազրույցից 2 օր է անցել` իր հետ բանակցող Նիկոլ Փաշինյանը չի արձագանքել: Ըստ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի, ստացվում է հետևյալ պատկերը. «Ադրբեջանի պահանջով Հայաստանը պետք է նախ փոխանցի Տավուշի այն 4 գյուղերը, որոնք անկլավի կարգավիճակ չունեն` սահմանակից են Ադրբեջանին, իսկ հետո բանակցեն 4 անկլավների` Ադրբեջանին հանձնելու և դրանք Ադրբեջանի հետ ճանապարհով կապելու մասին` բնականաբար ՀՀ-ի հաշվին:
Ադրբեջանը չի խոսում Տավուշի այն տարածքների մասին, որոնք իրենք են օկուպացրել, Արծվաշենի մասին, ինչպես նաև` 2021-22 թթ.-ին ագրեսիայի ենթարկած ու բռնազավթած Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մի շարք հատվածների` դրանք համարելով պատերազմական ավար կամ «պատմական ադրբեջան»:
Սա դեռ երևացող մասն է»։
Հարակից հրապարակումներ`
- Գայթակղիչ առաջարկ է․ Քոչարյանը՝ Ալիևի հայտարարության մասին
- Վարուժան Գեղամյան. «Խաղաղության պայմանագրի» 10 կետերը
- Իլհամ Ալիևը Հայաստանին տարածքային պահանջներ է ներկայացրել` խոսելով 8 գյուղերի մասին
- Ալիևը կրկին խոսել է իր պատկերացրած «միջանցքի» մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան