Իսկ թե որն է սրանց դրոշակ դարձած «խաղաղությունը», արդեն բոլորը գիտեն` մահ ու հայրենազրկություն․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Ադրբեջանի նախագահը` Ֆրանսիայի նկատմամբ չկշռադատված գործողությունների ֆոնին, հայտարարում է, որ Փարիզը Հայաստանին պատրաստում է պատերազմի:
Փաստացի իր ագրեսիան հետագայում արդարացնելու նպատակով Ադրբեջանը 2 խնդիր է լուծում` Ֆրանսիայի դեմ հակաքարոզչության շրջանակներում վերջինիս պատերազմ հրահրող որակում, իսկ իր` պատերազմի գնալու հնարավոր նախաձեռնությունն, ի սկզբանե Հայաստանի «գրպանը գցում»:
Ադրբեջանի` օրը մեջ Հայաստանի իշխանությանը «շառով տալու» և քոթակելու պայմաններում, փաշինյանական խմբակի տարբեր դեմքեր, շառից-փորձանքից հեռու լոգիկայի ներքո, երկրի ներսում արհեստական օրակարգեր են մտածում, փորձում դաշտը լցնել աղբով:
Մեկ քաղաքապետարանն է թեման իր վրա քաշում, մեկ մայրուղուց վաղուց «աբոչինա» շուռ տված անդրանիկքոչարյանական զանգվածն է իր հանձնաժողովն այս կամ այն կողմ անում, մեկ ինչ-որ 0-ական նշանակության միջադեպ են առաջին պլան բերվում: Մի խոսքով, շարքը երկար է:
Դե թող Ադրբեջանն անթաքույց սպառնա պատերազմով, մեկ է` սրանք էլ ստեղից գոռում են` մենք գնում ենք խաղաղության ճանապարհով:
Իսկ թե որն է սրանց դրոշակ դարձած «խաղաղությունը», արդեն բոլորը գիտեն` մահ ու հայրենազրկություն»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին