Բան չունեմ ասելու.Տիրան Խաչատրյան
«Բան չունեմ ասելու»,-այսպես արձագանքեց Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը՝ լսելով, որ զանգահարողը լրագրող է։
Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություն հրապարակվեց, որ գիշերը կրակոցներ են հնչել Կոտայքի մարզի ռեստորաններից մեկում: Խնջույքի մասնակիցների թվում է եղել նաև Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը։
«Մեր տեղեկություններով խնջույքի ժամանակ վիճաբանություն է ծագել, գինովցած Տիրան Խաչատրյանը կրակոցներ է արձակել, արդյունքում հարևան սեղանի մոտ նստած քաղաքացի է վիրավորվել, ով ի դեպ ոչ մի կապ չի ունեցել վիճաբանության ու դրա մասնակիցների հետ:
Դեպքից անմիջապես հետո Տիրան Խաչատրյանը փախուստի է դիմել, այժմ ոստիկանությունը որոնում է նրան»,-գրել է Medianews-ը։
Panorama.am-ին ոստիկանությունից հայտնեցին դեպքի մանրամասները։
Հունվարի 11-ին ժամը 23։30-ին ՆԳՆ ոստիկանություն Աբովյան ԲԿ-ից հաղորդում է ստացվել հաղորդում է ստացվել, ըստ, որ Արամուս գյուղից աջ դաստակի սալջարդ, պատռված վերք, ջլերի վնասում ախտորոշմամբ շտապ օգնության խումբն իրենց մոտ է տեղափոխել 1977 թ. ծնված մի տղամարդ։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական վարչություն։