Իրանի ԱԳՆ. Եմենում հութիների վրա հարձակումները կհանգեցնեն տարածաշրջանում անկայունության աճի
Եմենի հութիների վրա ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարձակումը Եմենի մի քանի քաղաքերի վրա կամայական է և Եմենի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, ինչպես նաև միջազգային նորմերի խախտում: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանանի Չաֆին։
«Վաշինգտոնի և Լոնդոնի կողմից նման գործողությունները միայն կհանգեցնեն տարածաշրջանում անկայունության աճի»,- ասել է նա։
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել և դիմել միջազգային հանրությանը` կանխելու հակամարտության տարածումը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և բրիտանական ուժերը ուրբաթ գիշեր ավիահարվածներ են հասցրել Եմենի տարբեր հատվածներում գտնվող թիրախներին։ ԱՄՆ նախագահ Բայդենը հայտարարել է, որ իր ցուցումով ԱՄՆ-ի զինված ուժերը Բրիտանիայի հետ և Ավստրալիայի, Բահրեյնի, Կանադայի ու Նիդեռլանդների աջակցությամբ հաջողությամբ հարվածել են Եմենում մի շարք թիրախների, որոնք օգտագործվում են հութի ապստամբների կողմից՝ սպառնալու համար նավարկության ազատությանը աշխարհի ամենահայտնի կարևոր ջրային ուղիներից մեկում։
Բայդենը հարվածներն անվանել է նավագնացության սպառնալիքի պատասխան, իսկ Մեծ Բրիտանիայի վարչապետը դրանք անվանել է ինքնապաշտպանություն։ Հարվածների հետ կապված՝ Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ է խնդրել։
Եմենից հայտնել են, որ Լոնդոնն ու Վաշինգտոնը պետք է պատրաստ լինեն թանկ գին վճարել երկրի վրա զանգվածային հարձակման համար։
Այդ ընթացքում Վաշինգտոնում տասնյակ ակտիվիստներ են հավաքվել ն Սպիտակ տուն։ Նրանք պահանջում են ԱՄՆ-ից դադարեցնել հակամարտությունները Մերձավոր Արեւելքում։
Հարակից հրապարակումներ`
- Հութիները խոստացել են պատասխանել Եմենում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի գործողություններին
- Իրանին ամեն կերպ փորձում են ներքաշել կռվի մեջ, հաջորդ նման փորձը կարող է լինել նաև Սյունիքում. Գեղամյան
- ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի համատեղ ուժերը հարվածներ են հասցրել Եմենին
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան