ԱՄՆ-ն շարունակում ենք հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր է կայուն խաղաղություն. Պատել
ԱՄՆ-ն շարունակում է հավատալ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատման հնարավորությանը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը՝ պատասխանելով Կովկասում բանակցությունների հարցերով Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուի Բոնոյի Հարավային Կովկաս կատարած այցի արդյունքում կողմերի միջև խաղաղ գործընթացի վերաբերյալ ձեռք բերված առաջընթացի մասին հարցին:
«Մենք շարունակում ենք հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր է կայուն խաղաղություն։ Սա մի բան է, որի վրա վարչությունը կշարունակի աշխատել: Համակարգող Լուի Բոնոն, պետքարտուղարը և մյուսներըվշարունակում են ակտիվորեն ներգրավված լինել դրանում»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ հունվարի 8-ին Լուի Բոնոն այցելել էր Երևան։ Այցի ընթացքում քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցեր։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Գրիգորյանը Լուի Բոնոյին ներկայացրել է Հայաստանի մոտեցումները
- Փաշինյանն ընդունել է Լուիս Բոնոյին
- Լուի Բոնոն Բայրամովի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացը