
Տիրան Խաչատրյանը բերման է ենթարկվել. Մանրամասներ
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը բերման է ենթարկվել։ Panorama.am-ի տեղեկությունները ոչ հերքեցին, ոչ էլ հաստատեցին քննչական կոմիտեից։
«Նախաքննության շահերից ելնելով՝ ինֆորմացա չենք հրապարակում»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Անդրադառնալով կարակոցների դեպքին, նա հաստատեց, որ Կոտայքի ռեստորաններից մեկում տեղի է ունեցել լրակոցի հետ կապված միջադեպ։ Վարույթ կա նախաձեռնված, կա տուժող։
«Քրեական վարույթը նախաձեռնվել է մի քանի հոդվածներով։ Այս պահին քննչական, վարույթային գործողություններ են իրականացվում դեպքի հանգամանքները պարզելու, միջադեպի մասնակիցների շրջանակը հստակեցնելու ուղղությամբ։ Նախաքննության շահերից ելնելով՝ այլ տեղեկություններ չենք հրապարակում»,-ասաց ՔԿ խոսնակը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան