Ֆրանսիայի վարչապետի «ամուսինը» դարձել է երկրի արտաքին գործերի նոր նախարար
«Վերածնունդ» կուսակցության առաջնորդ Ստեֆան Սեժուրնեն նշանակվել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության նոր ղեկավա։ Նա այս պաշտոնում փոխարինել է Կատրին Կոլլոնային։ Այս մասին հաղորդում է BFMTV հեռուստաալիքը։
news.ru-ն գրում է, որ Սեժուրնեն բացահայտորեն ընդունում է իր ոչ ավանդական սեռական կողմնորոշումը և հարաբերությունների մեջ է Ֆրանսիայի նոր վարչապետ Գաբրիել Ատալի հետ։
Ֆրանսիայի ԱԳՆ նոր ղեկավարը ծնվել է 1985 թվականի մարտի 26-ին Վերսալում։ Նա իր քաղաքական կարիերան սկսել է 2014 թվականին, երբ նշանակվել է այն ժամանակվա էկոնոմիկայի նախարար Էմանուել Մակրոնի խորհրդական։ 2017 թվականին նախագահական ընտրություններում Մակրոնի հաղթանակից հետո Սեժուրնեն դարձել է նրա քաղաքական խորհրդականը։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նորանշանակ վարչապետին
- Աթալը Ֆրանսիայի՝ երբևէ պաշտոնավարած ամենաերիտասարդ և առաջին բացահայտ գեյ վարչապետն է
- Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիայի վարչապետ Բորնը հրաժարական է տվել