Արմեն Աբազյանն ազատվեց ԱԱԾ տնօրենի պաշտոնից
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և ««Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-2-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի.
Արմեն ԱԲԱԶՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից»,- նշված է Խաչատուրյանի հրամանագրում։
Աբազյանը Ազգային անվտանգության ծառայության տնօրեն էր նշանակվել 2020 թ. նոյեմբերի 8-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները