Աղի էր այս Ամանորը. Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը գրում է.
«Ամանոր էր։ Արարատյան դաշտի ամենաաղի ամանորներից մեկը։
Արևի առաջին ճառագայթների ներքո Եռաբլուրի բազալտապատ հարթակը ծփում էր քամուց բարկացած բաբախող եռագույններով, որոնք սիրտ էին ցավացնում։
Ծիծեռնակաբերդի բարձունքը չէր երևում, նա այլևս պատած էր նախնիների նահատակությունը հավեսով ուրացողների բդակեղև դեմքերից հյուսած հարմարավետ սքողով։
Երբեմնի ուրախ դաշտավայրը առատորեն ցողված էր իր որդիների աղահամ արյամբ, դառնալի արցունքներով և թափված քրտինքի գոլորշիների տակը մնացած աղաբյուրեղ բորբոսով։
Աղի էր այս Ամանորը...
Չէր երևում միայն մարդը...»:
Հարակից հրապարակումներ`
- Բռնատիրության բաստիոնի վերածված Հայաստան․ պատգամավորն այցելել է Աշոտյանին
- Արմեն Աշոտյանը ևս երեք ամիս կմնա կալանքի տակ
- Կարող է զարմանք հարուցել՝ ինչու եմ Աշոտյանի կալանքը փոխելու միջնորդության համար երաշխավորություն ներկայացրել. Զուրաբյան
- Աշոտյանը՝ դատավորին. Ինձ կասե՞ք օրենքի այն հղումը, որով պահանջում եք, ակնդետ Ձեզ վրա նայեմ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան