Պղնձի խտանյութի արտադրության հարկերի՝ ռոյալթիների մուտքերի նվազման պատճառը նաև պատժամիջոցներն են. Արմեն Քթոյան
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ամփոփելով նախորդ տարվա աշխատանքների արդյունքները, հայտարարեց, որ 2023 թվականին ապահովել է շուրջ 2 տրիլիոն 221 մլրդ դրամի հարկային մուտքեր և աճ է արձանագրվել բոլոր հարկատեսակներից, բացառությամբ բնօգտագործման վճար հանդիսացող ռոյալթիների։ Panorama.am-ը դիմեց ՀՊՏՀ Վիճակագրության ամբիոնի վարիչ Արմեն Քթոյանին՝ պարզելու համար, թե որ գործոններն են եղել հիմնականում պղնձի խտանյութի և մոլիբդենի արդյունահանման հարկերի՝ ռոյալթիների նվազման պատճառները։
Ա. Քթոյան-Այստեղ երկու գործոն կա, առաջինը՝ պղնձի գներն են։ Եթե համեմատենք 2022 թվականի առաջին կեսերի հետ, ապա կտեսնենք, որ միջազգային շուկայում պղնձի գները շատ ավելի բարձր էին, քան 2023 թվականին։ Ճիշտ է 2022 թվականի երկրորդ կեսում էլի որոշակի նվազում արձանագրվեց, բայց միջին մակարդակն ավելի բարձր էր, քան 2023 թվականինը։
Սա է դեր խաղացել, ինչպես նաև արդյունահանման ծավալների նվազման գործոնը կա։ Հանքաքարի խտանյութի ծավալների արտադրությունը 2023թ.-ն նվազել է մոտ 8.5 %-ով։ Եթե արտադրությունը դիտարկենք, ապա այս տարվա առաջին 11 ամիսների կտրվածքով 260 հազար տոնայի կարգի խտանյութ է արտադրվել, այն դեպքում, երբ նախորդ տարի նույն ժամանակահատվածում 290 հազար տոննայի կարգիր էր։ Սրանք այն գործոններն են, որոնք այս ոլորտի ընդհանուր շահութաբերության, շահույթի մակարդակի և ընդհանուր հարկման ակտիվության վրա են էապես ազդում։
Panorama.am-Պղնձի խտանյութի արտադրության ծավալների անկումն ինչո՞վ է պայմանավորված։
Ա. Քթոյան-Այն նույնպես մի քանի գործոններով է պայմանավորված։ Այստեղ առաջնահերթ դեր ունի Թեղուտի հանքավայրի հետ կապված հարցերը, ինչով պայմանավորված էլ ունենք նման իրավիճակ։ Այնտեղ արտադրության ծավալների և ռուսական պատժամիջոցների հարցեր կային, բավականին շատ։ Ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապված սահմանափակումների դաշտ կա, որն մասնակիորեն առնչվում է նաև Թեղուտի հետ։ Արդյունքում մենք ունենք նման իրավիճակ։
Փաստացի արտադրության ծավալների կրճատում ունենք և պղնձի գների միջազգային գների անկում, արդյունքում ոլորտի շահույթի ծավալը, որը գեներացված է նաև հասույթները, նվազում են, ինչը բերում է հարկային պարտավորությունների նվազման։
Հարակից հրապարակումներ`
- ՊԵԿ 55 աշխատակից ենթարկվել է պատասխանատվության, 8-ը՝ ազատվել աշխատանքից. Ռուստամ Բադասյան
- Կառավարությունն առաջարկում է 2023 թ.-ին վճարվելիք ռոյալթիի կանխավճարները 25 %-ից բարձրացնել 30%-ի
- 10 %-ից բարձր շահութաբերությամբ հանքարդյունաբերական ընկերությունների համար ռոյալթիները բարձրացան
- Կառավարությունը դեմ արտահայտվեց հանքավայր շահագործողների ռոյալթիների դրույքաչափերի բարձրացմանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան