Հութիները խոստացել են պատասխանել Եմենում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի գործողություններին
ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ռազմաբազաներին Մերձավոր Արևելքում հարվածներ կհասցվեն, եթե այդ պետությունները շարունակեն հարվածները Եմենի վրա։ rbc.ru-ի հաղորդմամբ, Al Jazeera-ի եթերում ասել է հութիների ղեկավարության խոսնակ Աբդուլլահ բին Ամերը։
«Մեր հաստատությունները կայծակնային հարձակումների են ենթարկվել, և մենք չենք վարանի պատասխանել: Մենք ունենք հնարավորություններ, որոնք թույլ են տալիս օրինական ինքնապաշտպանություն իրականացնել»,- ասել է նա։
Հութիների ներկայացուցիչ Մուհամմեդ Աբդուլ Սալամն ասել է, որ «Եմենի դեմ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ագրեսիան» արդարացում չունի և նշել է, որ իրենք կշարունակեն թիրախավորել դեպի Իսրայել մեկնող նավերը:
Եմենի արտաքին գործերի նախարարությունը երկրի վրա հարվածներն անվանել է «ագրեսիվ հարձակում» նավերի, սուզանավերի և ռազմական ինքնաթիռների միջոցով: «Ամերիկան և Բրիտանիան պետք է պատրաստ լինեն թանկ գին վճարել և կրել այս բացահայտ ագրեսիայի բոլոր սարսափելի հետևանքները», - AFP-ի հաղորդմամբ, ասել է Եմենի փոխնախարարը։
Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Բայդենը հայտարարել է, որ իր ցուցումով ԱՄՆ-ի զինված ուժերը Բրիտանիայի հետ և Ավստրալիայի, Բահրեյնի, Կանադայի ու Նիդեռլանդների աջակցությամբ հաջողությամբ հարվածել են Եմենում մի շարք թիրախների, որոնք օգտագործվում են հութի ապստամբների կողմից՝ սպառնալու համար նավարկության ազատությանը աշխարհի ամենահայտնի կարևոր ջրային ուղիներից մեկում։
Հարակից հրապարակումներ`
- Իրանին ամեն կերպ փորձում են ներքաշել կռվի մեջ, հաջորդ նման փորձը կարող է լինել նաև Սյունիքում. Գեղամյան
- ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի համատեղ ուժերը հարվածներ են հասցրել Եմենին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան