Իջևան-Սևան -Երևան ավտոճանապարհին բախվել են 40-ից ավել ավտոմեքենա
Հունվարի 12-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Իջևան-Սևան -Երևան ավտոճանապարհի 107 կմ հատվածում բախվել են 40-ից ավելի ավտոմեքենաներ։ Այադ մասին հայտնում է shamshyan.com-ը:
Վթարի ու մի քանի վթարների հետևանքով ճանապարհը ամբողջովին դարձել է անանցանելի, պարեկները մեծ դժվարությամբ են կարողանում անգամ մոտենալ վթարված ավտոմեքենաներին, սայթաքում ու վայր են ընկնում, իսկ վարորդներն էլ ամենավերջին խոսքերն են ուղղում ճանապարհն սպասարկող ճանշինին։Այս պահին պարեկներն ու «Սիլ ինշուրանս» ապպայի գործակալը պարզում են վարորդների ինչպես նաև վիրավորների ինքնությունը։
shamshyan.com-ը հայտնում է, որ ըստ հավաքվածների՝ վիրավորների թիվը հնարավոր է անցնի 10-ը, մոտ 25-ից ավելի վարորդներ էլ չսպասելով ԱՊՊԱ-ին, իրենց ուժերով իրենց ավտոմեքենաները մի մասը հրելով, մի մասն էլ քարշակով տեղափոխում են։
Հարակից հրապարակումներ`
- Ավտովթար Վեդիում
- Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսը ավտովթարի է ենթարկվել