«Հրապարակ». Փաշինյանն իր «կախիչ-դուշ» շոուով մի այլ կարգի է «բռնել» մարզպետների վախը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Փաշինյանն իր «կախիչ-դուշ» շոուով մի այլ կարգի է «բռնել» մարզպետների վախը։ Լոռվա և Արմավիրի մարզպետների պաշտոնանկությունից հետո մյուսները ոտուձեռ են ընկել, 24/7 ռեժիմով այցելում են իրենց մարզում նորոգվող կրթական և առողջապահական հաստատություններ, ստուգում կախիչներն ու «դուշերը», հանձնարարում աշխատանքները որակով անել՝ հույս ունենալով, որ ազատումների ալիքն իրենց չի հասնի: Ամեն կերպ ցույց են տալիս, որ ոչ մի «դուշ», ոչ մի կախիչ չի պլստա իրենց աչքից։
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, օրինակ, հարյուր տարվա փորձառու «պրարաբ» է իրեն զգում` ողջ օրն անցկացնում է շինհրապարակներում: Մարզպետարանի պաշտոնական էջը հաղորդում է, որ նախօրեին նա «հետևել է Արթիկի թիվ 1 մանկապարտեզի շենքի շինարարական աշխատանքների ընթացքին», «շինարարի հետ զրույցում նկատառումներ նշել և ընդգծել, որ հաշվի պետք է առնվի յուրաքանչյուր հարց, և անգամ փոքր թերացումները պետք է արագ շտկվեն»: Նույն օրն այցելել է նաև Արթիկի թիվ 3 և 4 մանկապարտեզներ` շինաշխատանքների ընթացքին հետևելու։
«Մուշեղ Մուրադյանն այցելել է նաև Արթիկի թիվ 2 հիմնական դպրոցի շինհրապարակ», հետևել «Շիրակի մարզի 3 բնակավայրերում՝ Բերդաշենում, Արեգնադեմում և Կապսում կառուցվող դպրոցների մոդուլային շենքերի շինարարական աշխատանքների ընթացքին»:
Գեղարքունիքի մարզպետն էլ իրեն ապահովագրելու համար գրություն է ուղարկել կառավարություն՝ տեղեկացնելով Մարտունու՝ անցած տարեվերջին բացված հիվանդանոցի թերությունների մասին, որ դրանք սահմանված ժամկետում չեն շտկվել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան