Միրզոյանը՝ ֆրանսիացի գործընկերոջը. Անհամբեր սպասում եմ մեր համատեղ աշխատանքին
«Սրտանց շնորհավորում եմ Ստեֆան Սեժուրնեին Ֆրանսիայի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ»,- X-ի իր միկրոբլոգում գրել է ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը՝ շնորհավորելով ֆրանսիացի գործընկերոջը։
Նա իր բարեմաղթանքներ է հղել ֆրանսիացի պաշտոնյային իր բարձր առաքելության մեջ։
«Անհամբեր սպասում եմ մեր համատեղ աշխատանքին՝ ամրապնդելու բարեկամությունն ու գործընկերությունը»,-գրել է Միրզոյանը։
Mes très cordiales félicitations à @steph_sejourne pour sa nomination en qualité de Ministre de @francediplo et mes meilleurs vœux dans sa haute mission au service du rayonnement de la France. Je me réjouis de travailler ensemble pour renforcer l’amitié et le partenariat
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայի վարչապետի «ամուսինը» դարձել է երկրի արտաքին գործերի նոր նախարար
- Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նորանշանակ վարչապետին
- Աթալը Ֆրանսիայի՝ երբևէ պաշտոնավարած ամենաերիտասարդ և առաջին բացահայտ գեյ վարչապետն է