ՔԿՀ-ում արված տեսանյութի տղամարդը կրումով ազատ է արձակվել պատժի լրիվ կրումով
Համացանցում տարածում է ստացել մի տեսանյութ, որում ազատությունից զրկված անձինք քրեակատարողական ծառայողի ներկայությամբ և թողտվությամբ անարգել շրջում են քրեակատարողական հիմնարկի միջանցքում, լսում են բարձր երաժշտություն և այդ ամենը նկարահանում արգելված իր հանդիսացող բջջային հեռախոսով։
Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից հայտնում են՝ տեսանյութի կապակցությամբ կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ այն կատարվել է մինչև 2022 թվականի սեպտեմբեր, քանի որ տեսանյութում պատկերված դատապարտյալ Լ.Մ.-ն 2022 թվականի սեպտեմբերի 9-ին պատժի լրիվ կրումով ազատ է արձակվել քրեակատարողական հիմնարկից, այսինքն՝ 2022թ․ սեպտեմբերի 9-ից հետո վերջինս քրեակատարողական հիմնարկում չէր կարող գտնվել և այդ տեսանյութում չէր կարող պատկերվել։
«Միաժամանակ իրազեկում ենք, որ տեսանյութում պատկերված քրեակատարողական ծառայող Դ.Ա.-ն Քրեակատարողական ծառայության պետի 08.01.2024թ. հրամանով ազատվել է ծառայությունից»,-ասված է ծառայության տարածած պարզաբանման մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները